Մեգասպորներ, մակրոսպորներ, խոշոր սպորներ, որոնցից զարգանում են բարձրակարգ բույսերի իգական նախածիլերը։ Առաջանում են մեգասպորանգիումներում, մեգասպորոցիտի բաժանման հետեանքով։ Ոչ սերմնավոր բարձրակարգ բույսերի մեգասպորներն ազատվում են մեգասպորանգիումից, իսկ սերմնավոր բույսերի մեգասպորներն (սովորաբար 4-ական) գոյանում են սերմնաբողբոջի կենտրոնական մասում՝ նուցելուսում, և միակ հասուն մեգասպորը մշտապես մնում է մեգասպորանգիումի ներսում, որտեղ և տեղի է ունենում իգական գամետոֆիտի զարգացումն ու բեղմնավորումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 372