Անտիպոդներ

բջիջների տեսակ

Անտիպոդներ, (հունարեն αντίποδες - հակոտնյա, անտի... + πονς - ոտք), բջիջներ, որոնք տեղադրված են ծածկասերմ բույսերի սաղմնապարկի ծայրում գտնվող ձվաբջջային ապարատի հակառակ բևեռում։

Անտիպոդները մերկ են կամ բարակ թաղանթով պատված, թիվը տատանվում է 1—300-ի սահմաններում։ Անտիպոդների հավաքածուն կոչվում է անտիպոդային ապարատ, որի բջիջների ձևը, մեծությունը, թիվը, կյանքի տևողությունը և կորիզների քանակը տարբեր բույսերում տարբեր են։ Անտիպոդները չեն մասնակցում ձվաբջջի բեղմնավորմանը և սաղմի զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 453