Սաղիան, գյուղ Ադրբեջանի Շամախիի շրջանում։ Շրջանի ամենահին հայկական գյուղերից մեկն է եղել։

Բնակավայր
Սաղիան
ադրբ.՝ Saqiyan
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԲԾՄ720 մետր
Ժամային գոտիUTC+4
Սաղիան (Ադրբեջան)##
Սաղիան (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Գյուղի անփոփոխ Սաղիան անվանը հանդիպում ենք առաջին անգամ 1636 թվականին։ Գյուղի հյուսիսարևմտյան ծայրում պահպանվում է Սաղիանի ամենանշանավոր ու ամենաարժեքավոր հուշարձանախումբը՝ եպիսկոպոսանիստ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը։ Վանքը կառուցվել է 1660 թվականին և հարյուրամյակներ շարունակ այդ վանքում էր նստում Շամախիու թեմի առաջնորդը։

1914 թվականի վիճակագրության համաձայն՝ գյուղն ունեցել է 1207 հոգի բնակչություն, բոլորը՝ հայ։ Մինչև 1970 թվականը գյուղը եղել է բացառապես հայաբնակ։ Վերջին հայերը գյուղը լքել են 1988 թվականի բռնագաղթի ժամանակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարապետյան, Սամվել (1997). Բուն Աղվանքի Հայերեն Վիմագրերը. Երևան: ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ». էջեր 60–61.