Սահիրա Շարիֆ (կամ Սաիրա Շարիֆ), աֆղան կին քաղաքական գործիչ, ով 2005 թվականին ընտրվել է Աֆղանստանի Ժողովրդական (ստորին) պալատում (Վոլեսի Ջիրգայում) Խոստ նահանգը ներկայացնելու համար[1]։

Սահիրա Շարիֆ
Քաղաքացիություն Աֆղանստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱֆղանստանի Ժողովրդական պալատի (Վոլեսի Ջիրգայի) անդամ
ԿուսակցությունՀեզբ ի Իսլամի

Նավատորմի ասպիրանտուրայում պատրաստված զեկույցում ասվում էր, որ նա «հավանաբար կապված է Հեզբ ի Իսլամի (Աֆղանստանի իսլամական կուսակցություն) հետ»։ Լինելով փուշթուն էթնիկ խմբի անդամ, նա սովորել է համալսարանում և հավանաբար մագիստրոսի կոչում է ստացել։ Աշխատելով խորհրդարանում՝ նա եղել է կրթության հանձնաժողովի անդամ[1]։ Չնայած, որ նա «Հեզբ ի Իսլամի» նախկին առաջնորդն էր, 2005 թվականին նա ներկայացել է որպես անկուսակցական։ Համարվում է, որ Շարիֆը աջակցում էր Համիդ Քարզայի վարչակազմին[2]։

Նրան նկարագրում են որպես կանանց իրավունքների պաշտպան[3]։

2009 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա աջակցել է Աշրաֆ Ղանիին[4]։ 2010 թվականի Աֆղանստանի խորհրդարանական ընտրություններում Խոստ նահանգում նա առաջադրվել է որպես անկուսակցական[5]։ Սահիրան ամուսնացած է Շարիֆ Զադրանի հետ, ունի երկու որդի և երկու դուստր։ Շարիֆը հիմնադրել է Միրման Բահիրը, գրական խմբավորում, որը գաղտնի հանդիպումներ է ունենում Աֆղանստանում[6]։

Հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Profile: Khost Profile». Navy Postgraduate School. 2009 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին.
  2. «RRT RESEARCH RESPONSE Keywords: Afghanistan – Hezb-e-Islami – Khost Province – Harassment». Refugee Review Tribunal Australia. 2005 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Constable, Pamela (2009 թ․ օգոստոսի 31). «Many Women Stayed Away From the Polls In Afghanistan». The Washington Post. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Electioneering heats up 10 days before elections». Pajhwok Afghan News. 2009 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Khost Province Final List of Candidates for 2010 Wolesi Jirga Elections» (PDF). Independent Election Commission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «Inside the Poetry Societies Helping Afghan Women Find Community». Time (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.