Սահիբ Աթա Ֆահրեդին Ալի (թուրք.՝ Sahip Ata Fahrettin Ali, անհայտ - 1288), Կոնիայի սուլթանության մեծ վեզիր։ Զբաղեցրել է նաև վեզիրի պաշտոն։

Սահիբ Աթա
Ծնվել էանհայտ
Մահացել է1288
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎեզիր
Կոնիայի մեդրեսեի բարձր մինարեթըВысокий минарет медресе в Конье.

1256/1257 — 1258/1259 թվականներին եղել է դադ էմիր, որը ժամանակակից արդարադատության նախարարի պաշտոնն է։ 1259 թվականին եղել է նայիբ, իսկ 1259/1260 — 1288/1289 թվականներին՝ Սելջուկյան սուլթանության վեզիր։ Փերվանի մահվանից հետո նշանակվել է մեծ վեզիրի պաշտոնում։

Սահիբ Աթայի ղեկավարության տակ կառուցվել են մեծ քանակությամբ կառույցներ, մի քանի մզկիթներ և մեդրեսեներ, այդ թվում նաև Սահիբ Աթայի մզկիթը և Կոնիայի մեդրեսեի մեծ մինարեթը, Սիվասի կապույտ մեդրեսեն (1271)[1]։

Անատոլիայի տարածքը մոտ 1300 թվականին։

Սահիբ Աթան համարվում է Սահիբ-Աթաօղուլարը բեյլիքի հիմնադիրը, որը գոյություն է ունեցել Աֆյոնքարահիսարի մարզի տարածքում։ Պատերազմ է վարել հարևան Գերմիյան բեյլիքի հետ, որի արդյունքում Սահիբ-Աթաօղուլարը բեյլիքը դարձել է Գերմիյան բեյլիքի վասալ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. J.M. Rogers, “The Çifte Minare Medrese at Erzurum and the Gök Medrese at Sivas: A Contribution to the History of Style in the Seljuk Architecture of 13th Century Turkey” Anatolian Studies, Vol. 15. (1965), pp. 66.

ԳրականությունԽմբագրել

  • Cahen, Claude. Pre-Ottoman Turkey: A General Survey of the Material and Spiritual Culture and History c.1071–1330. — London, 1968.