Սակրե Կյոր բազիլիկ (Բրյուսել)

Սուրբ սրտի ազգային բազիլիկ (ֆր.՝ Basilique Nationale du Sacré-Cœur, հոլ.՝ Nationale Basiliek van het Heilig-Hart), հռոմեական կաթոլիկ փոքր բազիլիկ է և եկեղեցական ծուխ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Եկեղեցին նվիրված է Քրիստոսի սրտին, որը կառուցվել է ներշնչվելով Փարիզի Սակրե Կյոր բազիլիկով։

Սակրե Կյոր բազիլիկ
ֆր.՝ Basilique de Koekelberg
հոլ.՝ Basiliek van Koekelberg
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏեղագրությունԿուկելբերգ[1] և Գանսհորեն
ՏարածաշրջանKoekelberg?
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Mechelen-Brussels?
Հիմնական ամսաթվերըհոկտեմբերի 12, 1905
ՆվիրվածՀիսուս Քրիստոսի սուրբ սիրտը
ԱնվանվածՀիսուս Քրիստոսի սուրբ սիրտը
ՃարտարապետԱլբերտ վան Խուֆֆել, Pierre Langerock? և Paul Rome?
ՀիմնադիրԼեոպոլդ II
Ճարտարապետական ոճար-դեկո և Նորբյուզանդական ոճ
Հիմնադրվածհոկտեմբերի 12, 1905
107,8 մետր
Երկարություն164 մետր
Լայնություն107,8 մետր
Շինանյութերկաթբետոն
Քարտեզ
Քարտեզ
 Basilica of the Sacred Heart, Brussels Վիքիպահեստում
basilicakoekelberg.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.)

1905 թվականին Լեոպոլդ II թագավորը խորհրդանշական կերպով դրել է բազիլիկի առաջին քարը՝ Բելգիայի անկախության 75-ամյակի տոնակատարության ժամանակ։ Եկեղեցու շինարարական աշխատանքները երկու համաշխարհային պատերազմների ժամանակ դադարեցվել են և ավարտվել միայն 1969 թվականին։ Իր տարածքով այն աշխարհում տասն ամենախոշոր եկեղեցիներից մեկն է[2]։

Եկեղեցին գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի Կուկելբերգի բլրի վրա, որը հայտնի է որպես Կուկելբերգ Բազիլիկ։ Եկեղեցու հիմնական երկու բարակ աշտարակներն ու կանաչ պղնձե գմբեթը, որը վեր է խոյանում 89 մետր բարձրությամբ, գերազանցում են Բրյուսելի հյուսիսարևմտյան տեսանելի հորիզոնը։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի կեսերին Լեոպոլդ թագավորը երազում էր անմարդաբնակ Կուկելբերգ բլուրը վերածել արքայական բնակելի տարածքի։ Նրա մահից հետո, 1880 թվականին, Լեոպոլդ II թագավորը մտադրվեց կառուցել բելգիական պանթեոն՝ նվիրված Մեծ բելգիացիներին, ոգեշնչվելով Փարիզի Ֆրանսիայի պանթեոնով, հարգանքի տուրք մատուցելու Բելգիայի անկախության 50-ամյակին, սակայն այս նախագիծը չիրականացավ։ 1902 թվականին թագավոր Լեոպոլդը II- ն այցելեց Փարիզի Սակրե Կյոր բազիլիկն ու որոշեց կառուցել ուխտագնացության մի եկեղեցի, ազգային մի սրբավայր ` նվիրված Հիսուսի սրբազան սրտին [3]:

Նեոգոթական բազիլիկ (1905–1914) խմբագրել

 
Կուկելբերգի Բազիլիկայի նեոգոթական նախագիծ

Եկեղեցու առաջին քարը դրել է Լեոպոլդ II թագավորը Բուլղարիայի անկախության 75-ամյակի տոնակատարությունների ժամանակ 1905 թվականի հոկտեմբերի 12-ին[4]։ Ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունը դադարեցվեց, որի արդյունքում միայն եկեղեցու հիմքն էր գցած[4]։ Քիչ ժամանակ անց սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։

Ար-դեկո բազիլիկա (1919–1969) խմբագրել

1919 թվականին Ալբերտ I թագավորը խոստացավ աջակցել եկեղեցու շինարարական աշխատանքներին, սակայն ծիրագիրը չիրականացավ ֆինանսական խնդիրների պատճառով։ Հռոմի պապ Պիոս XI-ի հատուկ հանձնարարականով[5], 1935 թվականի հոկտեմբերի 14-ին Կարդինալ Յոզեֆ-Էռնեստ վան Ռոյը ստանձնեց անավարտ եկեղեցու աշխատանքների վերահսկումը։ Գմբեթն ամբողջացվեց 1969 թվականին, 1970 թվականի նոյեմբերի 11-ին, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսարանի 25-րդ տարելիցի արարողության ժամանակ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել էին։

Ճարտարապետ Ալբերտ Վան Հաֆֆելի եկեղեցու վերջնական ձևավորումն արժանացել է Փարիզի « Ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստի միջազգային ցուցահանդես»-ի մեծ ճարտարապետական մրցանակի[6]։

Շինություն խմբագրել

 
Արտ-դեկո Բազիլիկա և Լեոպոլդ 2-ի զբոսուղի

Եկեղեցին Բրյուսելի ուղենիշն է։ Այն ամենամեծ կառույցն է աշխարհում՝ կառուցված Ար-դեկո ոճով և ունի 89 մ բարձրություն և 164.5 մ երկարություն (արտաքին երկարությամբ)։ Գմբեթի հարթակը հիանալի տեսք է տալիս քաղաքի համայնապատկերին։ Այցելուները կարող են հարթակ հասնել աստիճաններով կամ երկու վերելակներով, որոնք տեղադրվել են 2012 թվականի գարնանը։

Եկեղեցու կենտրոնական մասն ունի 141 մ երկարություն և դրա ամենալայն մասը 107 մետր երկարությամբ շինությունն է։ Գմբեթի տրամագիծը 33 մ է։ Եկեղեցին ունի 3500 մարդու տեղ։

Շինությունը միացված է ամուր բետոնով, կավե սալիկներով և խոշոր քարերով։ Բելգիացի նկարիչ Անտո Կարտեն (1886–1954) ձևավորել է ութ վիտրաժներ, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի կյանքը[7]

Տես նաև խմբագրել

  • List of basilicas
  • List of largest church buildings in the world

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://erfgoedkaart.be/?id=9945
  2. List of largest church buildings in the world
  3. Vandenbreeden. p. 13
  4. 4,0 4,1 «History of the Basilica – official website». 2008 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից փետրվարի 12, 2009-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  5. Stéphany, Pierre (2006). «Bruxelles. La basilique de Koekelberg». La Belgique en cent coups d'oeil (French). Tielt: Lannoo Uitgevrij. էջ 61. ISBN 2-87386-445-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Pirlot, Anne-Marie (2004). «L'exposition de Paris (1925)». In Région de Bruxelles-capitale (ed.). Modernisme art déco (French). Liège: Editions Mardaga. էջ 15. ISBN 2-87009-871-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Vandenbreeden, Jos; de Puydt, Raoul M (2005). «Les Vitraux». Basilique Koekelberg: monument art déco (French and Dutch). Bruxelles: Editions Racine. էջ 103. ISBN 90-209-6144-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակրե Կյոր բազիլիկ (Բրյուսել)» հոդվածին։