Սալտիկովների-Չերտկովների դաստակերտ

Չերտկովի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Черткова), դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն՝ Մյասնիցկայա փողոց, տուն 7։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար՝ 7735278000)[3]։

Սալտիկովների-Չերտկովների դաստակերտ
Տեսակդաստակերտ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
ՀասցեМясницкая ул., 7, стр 1, 2, 4, 5, 6, 8, 10, 11, 12
Կազմված էՉերտկովսկայայի գրադարան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1][2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

XVI դարում այս վայրում գտնվում էր Վոլինսկիների դաստակերտը։ XVII դարից կալվածքը պատկանել է Կասիմովյան խանության արքայորդիներին, սակայն մոտ 1728 թվականին նրանց ցեղն ընդհատվել է։ Քարե ապարանքով դաստակերտի հաջորդ տերն է դարձել իշխան Ալեքսեյ Գրիգորևիչ Դոլգորուկովը, սակայն կարճ ժամանակով. կայսրուհի Աննա Յոհանովնան թագադրումից հետո նրան ընտանիքի հետ աքսորել է Բերյոզով։ Դաստակերտի գլխավոր տունը կառուցվել է XVIII դարի կեսերին նոր սեփականատերեր Սալտիկովների կողմից։ XIX դարի կեսերի որոշ փոփոխություններով այն պահպանվել է մինչև օրս[4]։

Դաստակերտը հայտնի է դարձել շնորհիվ Ալեքսանդր Դմիտրիևիչ Չերտկովի, որը կողաշենքերով և այգիով տունը գնել է 1831 թվականին։ Չերտկովը հավաքում էր Ռուսաստանի պատմության հետ կապված ամեն ինչ. մետաղադրամներ, ձեռագրեր, հրովարտակներ, քարտեզներ, դիմանկարներ։ Սակայն նրա հավաքածուի հիմնական արժեքը եղել է Ռուսաստանի պատմությանը նվիրված գրադարանը, որն այդ պահին եղել է ամենամեծը։ Այն ժամանակվա շատ գրողներ ընկերություն էին անում Չերտկովի հետ և աշխատում էին նրա հավաքածուի հետ։ Նրանց մեջ էին Պուշկինը, Պոգոդինը, Ժուկովսկին, Գոգոլը և այլք։ Տիրոջ որդին՝ Գրիգորին, հոր գրադարանը դարձրեց հանրամատչելի, նրա համար կահավորվել էր հատուկ հակահրդեհային կցակառույց, որը դուրս էր գալիս Ֆուրկասովյան նրբանցք, և 1863 թվականին դաստակերտում բացվել է Ռուսաստանում առաջին անվճար մասնավոր գրադարանը՝ «Մոսկվայի քաղաքային Չերտկովյան հանրային գրադարանը»։ 1871 թվականին Գ. Ա. Չերտկովը գրադարանը նվիրել է քաղաքին[4]։

1871 թվականին Չերտկովից դաստակերտը գնել է Ն. Ա. Գագարինան, 1880 թվականին նոր սեփականատեր է դարձել Կ. Ն. Օբիդինան։ 1880-ական թվականների կեսերին շենքում ընթացել են Մոսկվայի ճարտարապետական ընկերության նիստերը, այնուհետև այնտեղ հավաքվում էին Գրական-արտիստական ակումբը և Գրական-արտիստական խմբակը, որի այցելուներից էին Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հիմնադիրները։ 1914 թվականին շենքը ձեռք է բերել Գ. Ա. Կեպպենը, որը պատրաստվում էր նրա փոխարեն կառուցել հինգհարկանի եկամտաբեր տուն, սակայն նոր սեփականատիրոջ մտադրություններին միջամտեց սկսված պատերազմը[4]։

Բոլշևիկների իշխանության գալուց հետո դաստակերտը լքվեց, սակայն 1922 թվականին այնտեղ բացվեց «Գործարար ակումբը», որի նպատակն էր հին մասնագետների փորձի հաղորդումը նոր իշխանություններին[4]։ 1927 թվականից այն կոչվում էր «Ժողովրդական տնտեսության աշխատողների ակումբ», 1936 թվականից՝ «Ինժեների և տեխնիկի տուն», 1955 թվականից՝ «Գիտատեխնիկական քարոզչության տուն»[5]։

Վերջին վերականգնման ժամանակ շենքի ճակատը զարդարվել է անհայտ ծագման և «Հավատ ու պատիվ» գրությամբ զինանշանով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Президиума Московского Городского Совета народных депутатов № 84 от 30.07.1992
  2. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  3. «Усадьба Черткова, XVIII—XIX вв». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Соловьева, Анастасия. «Дом Черткова» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  5. Глав. ред. А. Л. Нарочницкий, ed. (1980). «Дом научно-технической пропаганды». Энциклопедия «Москва». Vol. 200 000. М. : Советская энциклопедия. էջ 688.