Դաստակերտ, բնակելի համակառույց հողամասով։ Անցյալում տարբերվել են իշխանական-կալվածատիրական ն գյուղացիական դաստակերտներ։ Բազմաթիվ ավերակներ ցույց են տալիս, որ դրանք եղել են ամրափակ դղյակներ։ Դղյակն իր բարեկարգ շրջապատով հավանաբար նույնպես կոչվել է դաստակերտ։ Գյուղացիների դաստակերտները սակավաթիվ են եղել, բանի որ հայկ․ գյուղերը, մանավանդ լեռնայինները, չափազանց խիտ են կառուցապատվել։ Դաստակերտի համակառույցը ցանկապատվել է։ Համակառույցի մեջ մտել են ինչպես բնակելի, այնպես էլ տնտ․ շինությունները։ Դաստակերտները գյուղերում տարածվել են հատկապես XIX–XX դդ․ և ունեցել տեղանքին համապատասխան դասավորություն։ Կանոնավոր կառուցապատում են ունեցել XIX դ․ 2-րդ կեսի ն XX դ․ սկզբի քաղաքներն ու ավանները։ Բարեկարգ, ինքնատիպ ու հարուստ ճարտարապետությամբ դաստակերտներով աչքի է ընկել հատկապես Գորիսը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաստակերտ (համակառույց)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 296