Սալպիգլոսիս բազմազան

բույսերի տեսակ
Սալպիգլոսիս բազմազան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Cestroideae
Տրիբա Salpiglossideae
Ցեղ Salpiglossis
Տեսակ Սալպիգլոսիս բազմազան (S. variabilis)
Միջազգային անվանում
Salpiglossis variabilis

Սալպիգլոսիս բազմազան(լատին․՝ Salpiglossis variabilis), մորմազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս՝ 40-80 սմ բարձրությամբ։

Ամբողջ բույսը ծածկված է կպչուն մազմզուկներով։ Ծաղիկները շքեղ են, գագաթնային ձագարաձև, մինչև 5 սմ տրամագծով։ Հայրենիքը Չիլին է։ Սալպիգլոսիսը ունի բազմաթիվ այլատեսակներ, որոնք աչքի են ընկնում բարձրությամբ (40-60 սմ), ծաղկի գույներով ու չափերով (ունի ինչպես խոշորածաղիկ, այնպես էլ մանրածաղիկ ձևեր)։ Հանդիպում են ինչպես բաց դեղնավուն, այնպես էլ մուգ ծիրանագույն, կապտավուն ծաղիկներ։ Սերմերը ցանում են թաղարների մեջ ապրիլի սկզբներին, քանի որ սերմնաբույսերը վերատնկումը վատ են տանում։ Արարատյան դաշտի պայմաններում ցանքը կարելի է կատարել անմիջապես բաց գրունտում, ապրիլի վերջերին, մայիսի սկզբներին։ Սերմերը ծլում են 10-15 օր հետո (ծլունակությունը պահպանում են 4-5 տարի)։ Լավ է աճում քամիներից պաշտպանված տաք, լուսավոր վայրերում։ Գերադասում է ջրաթափանց, չափավոր խոնավ, հումուսով հարուստ, ստրուկտուրային սևահողերը։ Բավականին ջերմասեր է։ Կտրած ծաղիկները ծաղկամաններում երկար են պահպանվում։ Սալպիգլոսիսը բավականին դժվար աճեցվող բույս է։

Օգտագործում խմբագրել

Օգտագործում են ծաղկաթմբերում, ճանապարհների բաժանարար շերտերում, միքսբորդերներում, իսկ ցածրաճ այլատեսակները՝ ծաղկապարտերային ձևավորումներում, գազոնի ֆոնի վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ, Վ, Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987