Բացել գլխավոր ցանկը

Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում (վեպ)

Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում կամ Ցզին պին մեյ (չին.՝ 金瓶梅), 17-րդ դարի սկզբներին ստեղծված չինացի անհայտ հեղինակի վեպ, որն աչքի է ընկնում իր էրոտիկ բնույթի դրվագներով։

Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում
չին.՝ 金瓶梅
Jin Ping Mei.jpg
ՀեղինակԼանլինյան ծաղրող
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէրոտիկ վեպ
Բնօրինակ լեզուչինարեն
Ստեղծման տարեթիվ1610
Նկարագրում էՉինաստան
ԵրկիրՉինաստան
Հրատարակման տարեթիվ1610
ԳՄՍՀ2-07-031490-1
Jinpingmei Վիքիպահեստում

ՀեղինակԽմբագրել

«Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում» վեպի հեղինակն անհայտ է, մեզ է հասել միայն նրա կեղծանունը՝ Լանլինյան ծաղրող (չին.՝ 兰陵笑笑生)։ Որոշ հետազոտողներ փորձել են վեպի հեղինակին նույնացնել չինացի մեկ այլ անվանի գրող Վան Շինչժենի հետ, սակայն այս ենթադրությունը մինչև այսօր իր վերջնական հաստատումը չի գտել։ Բացի Վան Շինչժենից գրականագիտության մեջ վեպը վերագրվել է նաև Մին հարստության ժամանակաշրջանի յոթանասունից ավելի այլ հեղինակների։

ՎերնագիրԽմբագրել

Ստեղծագործության վերնագիրը կազմված է վեպի երեք գլխավոր հերոսուհիների անունների համադրությունից.

  • Պան Ցզինլյան (չին.՝ 潘金蓮 - «ոսկե լոտոս»),
  • Լի Պիներ (չին.՝ 李瓶兒 - «փոքրիկ ծաղկաման»),
  • Պան Չունմեյ (չին.՝ 龐春梅 - «սալորի ծաղիկ»)։

Վեպի այս անվանումը կարելի է նաև խորհրդանշային կերպով ընկալել, որպես ստեղծագործության գլխավոր հերոսի՝ Սիմեն Ցինի, երեք գլխավոր թուլությունների վերաբերյալ ակնարկ։ Չինական լեզվամտածողությամբ ոսկին խորհրդանշում է դրամը, ծաղկամանը՝ գինին, իսկ սալորի ծաղիկը՝ սեքսը։

ԲնութագիրԽմբագրել

 
«Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում» վեպի նկարազարդումներից (17-րդ դար, Չինաստան)

Թեև «Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում» վեպը գրվել է Մին հարստության (1368-1644) վերջին շրջանում, սակայն հեղինակը վեպի սյուժետային իրադարձությունները տեղի են ունենում 1111-1127 թվականների միջև՝ այսինքն Սուն հարստության (960-1279) ժամանակաշրջանում։ Այս հանգամանքն իրենից ներկայացնում է մի գրական հնարք, որով հեղինակը ճշգրտորեն նկարագրելով իր ժամանակաշրջանի բարքերը, փորձում է խուսափել իր երկի անհարկի քաղաքականացումից։

Վեպը գրված է ժամանակի խոսակցական չինարենով և բաղկացած է հարյուր գլուխներից։ Ստեղծագործության մեջ հարուստ դեղագործ և մետաքսավաճառ Սիմեն Ցինի կենսագրությունը համապատկերի վրա ներկայացվում է Մին հարստության անկման ժամանակաշրջանի հասարակական կյանքը՝ իր բոլոր գույներով։

Վեպը մինչև 1980-ական թվականներն արգելված է եղել Չինաստանում՝ իր էրոտիկ բնույթի բովանդակության ունենալու պատճառով[1]։

ԳրականությունԽմբագրել

 
«Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում» վեպի հրատարակություններից
  • Jörn Brömmelhörster: Chinesische Romanliteratur im Westen: eine Übersetzungskritik des mingzeitlichen Romans Jing ping mei (Chinathemen Bd. 50), Brockmeyer, Bochum 1990, ISBN 3-88339-817-9
  • Martin Gimm: Hans Conon von der Gabelentz und die Übersetzung des chinesischen Romans Jin Ping Mei. Harrassowitz, Wiesbaden 2005, ISBN 3-447-05235-X
  • Friedrich A. Bischoff: Djin ping meh. Epitome und analytischer Namensindex gemäß der Übersetzung der Brüder Kibat. Verl. der Österr. Akad. der Wiss., Wien 1997. (= Österreichische Akademie der Wissenschaften. Sitzungsberichte, Philosophisch-Historische Klasse; 641.)
  • Thomas Zimmer: Der chinesische Roman der ausgehenden Kaiserzeit. 2 Teile, Saur, München 2002. (= Geschichte der chinesischen Literatur. Hrsg. von Wolfgang Kubin; 2,1-2.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Naifei Ding. Obscene Things: Sexual Politics in Jin Ping Mei. Duke University Press, 2002. Page 24.

Տես նաևԽմբագրել