Սալինաս Գրանդես (իսպ.՝ Salinas Grandes, թարգմանաբար նշանակում է Մեծ աղուտներ), ընդարձակ աղուտ Արգենտինայի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է տեկտոնիկ իջվածքում՝ ծովի մակերևույթից մոտավորապես 170 մետր բարձրության վրա[1][2], Սիեռա Պամպայի երկու լեռնաշղթաների՝ Սիեռա դե Անկաստիի և Սիեռա դե Կորդովայի միջև։

Սալինաս Գրանդես
Տեսակաղուտ-ալկալի հողեր
Երկիր Արգենտինա
ԲԾՄ170 մետր
Լիճ հոսող գետAlbigasta River?, Cruz del Eje River? և Q21840559?
Քարտեզ
Քարտեզ
Աղի արդյունահանում Սալինաս Գրանդեսում
Hymenaea courbaril ծառեր Սալինաս Գրանդեսում

Աղուտների մակերեսը կազմում է շուրջ վեց հազար քառակուսի կիլոմետր։</ref>[1][2] Ընդհանուր երկարությունը ավելի քան 250 կիլոմետր է, լայնությունը ամենալայն տեղամասում՝ 100 կիլոմետր։ Տարածքում կան սոդայի և կալիումի կարբոնատի՝ պոտաշի նստվածքներ, փոքր քանակությամբ՝ նաև բորակ։ Բուսական աշխարհը աղքատիկ է։ Տեղ-տեղ հանդիպում են Allenrolfea vaginata տեսակի կակտուսներ, փոքր քանակություններով՝ Hymenaea Courbaril, Geoffrroea Decorticans ծառատեսակներ, Schinopsis-ի խիստ սակավաթիվ նմուշներ։

Սալինաս Գրանդիսի միջով անցնում է Տուկուման-Կորդովա երկաթուղին, ինչպես նաև՝ ասֆալտապատ մայրուղի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալինաս Գրանդես» հոդվածին։