Սաիդա[2] (արաբ․՝ سعيدة‎‎), քաղաք Ալժիրի հյուսիսարևմտյան մասում։ Նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Սաիդա
ԵրկիրԱլժիր Ալժիր
Հիմնադրված է1854 թ.
Մակերես75,62 կմ²
ԲԾՄ980±1 մետր
Բնակչություն128 413 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ20000
Սաիդա (Ալժիր)##
Սաիդա (Ալժիր)

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Գտնվում է վիլայեթի հյուսիս-արևմուտքում, Ատլասի լեռներում, ծովի մակերևույթից 868 մետր միջին բարձրության վրա[3].
, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 335 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Շրջակայքում կան 1 000-1 200 մետր բարձրությամբ սարեր[4][5]։

Պատմություն խմբագրել

Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Սաիդան ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել. դեռևս հինհռոմեական ժամանակներում այստեղ բերդ է կառուցվել[4]։ Բնակավայի ամրություններն օգտագործել է նաև 19-րդ դարի Ալժիրի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Աբդ ալ Քադիրը, ով 1844 թվականին, երբ ֆրանսիական զորքերը մոտեցել են, այրել է քաղաքը։ Ֆրանսիացիները վերականգնել են այն և դարձրել իրենց ֆորպոստը, որտեղ մի ժամանակ հանգրվանել է ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի գնդերից մեկը։ Բնակավայրի բուռն թափով աճին նպաստել է երկաթուղու բացումը 1862 թվականին։ 1896 թվականին քաղաքի բնակչության թվաքանակն արդեն հասել էր 7 803-ի[4], ընդ որում՝ բնակիչներից 3641-ը մուսուլմաններ էին[4], 2801-ը՝ ֆրանսիացիներ[4], 1348-ը՝ այլ եվրոպացիներ[4] (հիմնականում իտալացիներ, իսպանացիներ, մալթացիներ)։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքում ապրել է նաև 13 հրեա[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

2008 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 128 413[6]:

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.

1977 1987 1998 2008 2012
53 450 81 874 115 106 128 413 141 020[7]

Բնակչության միջին տարեկան աճը կազմել է 1,12%[8]։

Տրանսպորտ խմբագրել

Սաիդայից 3 կիլոմետր դեպի հյուսիս ընկած է նույնանուն օդանավակայանը[3]։ Քաղաքն այլ բնակավայրերի հետ կապված է նաև երկաթուղով ու ավտոտրանսպորտով։

Տնտեսություն խմբագրել

Սաիդան գյուղատնտեսական արտադրանքի թողարկման տարածաշրջանային կենտրոն է։ Շրջապատող սարերն անտառապատ են։ Քաղաքի մերձակա դաշտերում աճեցնում են ցորեն, ձիթապտուղ, խաղող, էսպարտո։ Զարգացած է անասնապահությունը[9]։ Արտադրվում են ձավարեղեն, բուրդ, կաշվեղեն։ Սաիդան կրում է «Ջրերի քաղաք» մականունը. շրջակայքում կան հանքային առատ աղբյուրներ, որոնց ջուրը շշալցվում է և վաճառքի հանվում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Saïda (Province Capital, Saïda, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
  2. Атлас мира. — М.: Федеральная служба геодезии и картографии России: Издательский Дом ОНИКС, 2000 — стр. 212
  3. 3,0 3,1 «Saida, Algeria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Saïda | Algeria». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. «Saïda | Algeria». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  6. «Saida» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. расчётное
  8. «Saïda (Province Capital, Saïda, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location». citypopulation.de. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  9. «Saпda» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Étude hydrogéologique des Monts de Saida, Clair André, Alger, 1952
  • Eugène Fromentin, Une année dans le Sahel
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաիդա» հոդվածին։