Սաթենիկ Հովհաննիսյան

հայ նկարչուհի

Սաթենիկ Զորիկի Հովհաննիսյան (օգոստոսի 15, 1953(1953-08-15))` հայ նկարչուհի, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1989-1991), ՀՀ նկարիչների միության անդամ (1991)։

Սաթենիկ Հովհաննիսյան
Satenik Hovhannisyan.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1953(1953-08-15) (68 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և ԽՍՀՄ նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Սաթենիկ Հովհաննիսյանը ծնվել է 1953 թ. Հայաստանում։ 1976 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը։ Մասնագիտացել է վաստակաշատ արվեստագետներ Անատոլի Գրիգորյանի, Վերգինե Հայրապետյանից, Միքայել Հովհաննիսյանի, Վովա Ռեզենի մոտ։ 1978 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, ինչպես, օրինակ, 1984 թ. Կանադայում, 1986 թ. Ռուսաստանում և այլն։ 1989–1991 թթ. եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1991 թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ է։ 1976 -1979 թթ. նկարչության ուսուցչուհի է եղել Երևանի N142 միջնակարգ դպրոցում։ 1979–1982 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ‹‹Հայագիտական›› կենտրոնում՝ որպես պատմական նմուշների վերականգնող։ Վերականգնված աշխատանքների մեծ մասը գտնվում է «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանում։ 2002–2003 թթ. աշխատել է Նաղաշ Հովնաթանի անվան գեղարվեստի ակադեմիայում՝ որպես գեղանկարչության դասախոս։ 2004 թվականից ցայսօր դասավանդում է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարանին կից նկարչական ստուդիայում[1][2][3]։ Վարում է անհատական դասընթացներ մասնագետների և սիրողական խմբերի համար։ Ունի իր նկարչական արվեստանոցը (1989 թվականից)։

ՍտեղծագործությունԽմբագրել

Սաթենիկ Հովհաննիսյանը նկարել է վաղ հասակից։ Նրա ինքնատիպ ձեռագիրը, ստեղծարար միտքը ժամանակի ու վարպետության կատարելագործման ընթացքում ստեղծել են բնապատկերների[4], դիմանկարների, նատյուրմորտների անշփոթելի շարքեր[5]։ Ներշնչվել է Մարտիորոս Սարյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի և ֆրանսիական իմպրեսիոնիստների գործերից ու ստեղծագործական մտքի անսպառ երևակայությունից[6]։ Պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է։ Նրա մի քանի տասնյակ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Հոլանդիա, Շվեդիա, Արգենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան և այլն)։

Կարծիքներ Սաթենիկ Հովհաննիսյանի արվեստի մասինԽմբագրել

‹‹.... գեղանկարչուհու հախուռն և «քաոսային» թվացող վրձնահարվածների ներքին շերտերում երաժշտություն ու հեքիաթային անդորր կա։ Գույների ճաշակավոր համադրումները, մտացածին ու խոհածին տրամադրությունները, ինչ-որ տեղ «մանկական» անմիջականությունն ու բավական հասուն արվեստագետի աշխարհընկալումային զուգորդումները հնարավորություն են ընձեռում ենթադրելու, որ գործ ունենք ճշմարիտ արվեստի հետ››: 08.10.1991, Հովիկ Հովեյան, գրող, նախկին ՀՀ մշակույթի նախարար, ներկայում Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն

‹‹....հեղինակը օժտված է գեղանկարչի բնատուր շնորհքով և հասել է որոշակի վարպետության:Նրա արվեստը իհարկե ինքնուրույն է և ինքնաբուխ, բայց և շատ կողմերով կապված է արդի հայ նկարչության ավանդների հետ, հարազատ է մեր զգացումներին....››: 10.10.1991 Տիգրան Թոքմաջյան, նկարիչ

«Այցելելով բազմաթիվ ցուցահանդեսներ, միայն նկարչուհին որը ստիպեց հասկանալ և հարգել նման շկոլան։ Ես, որպես արվեստին մոտ կանգնած մարդ, առաջին անգամ տեսա հայ շնորհալի նկարչուհու։ Չզարմանաք մեծարման համար, որովհետև միշտ մեծարվել են ինչ-որ միջնորդությամբ, բայց այս անգամ՝ ոչ»։ 12.09.1995 թ. Էլբակյան

«Սաթենիկը հրաշալի, ինքնատիպ նկարիչ է, ցավում եմ, որ մինչ այս ցուցահանդեսը ծանոթ չեմ եղել նրա ստեղծագործություններին։ Նուրբ, միաժամանակ կրքոտ գեղանկարչություն, կտավի կամ կարտոնի մակերեսի բարձր կուլտուրա. ահա՛ թե ինչն է բնորոշ գեղանկարչուհի Սաթենիկ Հովհաննիսյանին»։ 14.07.2004 թ. Վարուժան Վարդանյան, ՀՀ վաստակավոր նկարիչ

«....մեծ դինամիկա և շարժում, ուժով արվեստ է։ Բրավո՛, Սաթե՛ն»։ 20.07.2004 թ. Խորեն Աբրահամյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Անհատական ցուցահանդեսներԽմբագրել

Երևան, Լրագրողների տուն, 1991 թ.-առաջին անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 1995 թ.-երկրորդ անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 2004 թ.-երրորդ անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 2011 թ.-չորրորդ անհատական ցուցահանդես

Երևան, ՀՀ նկարիչների միություն, 2018 թ.-հինգերորդ անհատական ցուցահանդես

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՆՈՐ ՆՈՐՔ ԼՈԻՐԵՐ։ Հանրապետության տոնը Նոր Նորքի կենտրոնական գրադարանում 28.05.2013»։ ՆՈՐ ՆՈՐՔ ԼՈԻՐԵՐ։ Վերցված է 2018-06-05 
  2. «Նոր Նորք Վարչական Շրջան»։ www.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2018-06-05 
  3. «Հանրապետության տոնը Նոր Նորքի կենտրոնական գրադարանում | Ֆեյսբուք»։ web.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2018-06-05 
  4. Gallery 2018 Artmajeur Online Art։ «Search "satenik hovhannisyan"»։ Artmajeur Online Art Gallery։ Վերցված է 2018-06-05 
  5. «Լավագույն կին գեղանկարիչներից... Սաթենիկ Հովհաննիսյան (լուսնկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05 
  6. Gallery 2018 Artmajeur Online Art։ «Search "satenik hovhannisyan"»։ Artmajeur Online Art Gallery։ Վերցված է 2018-06-05 

Արտաքին հղումներԽմբագրել