Սադաղա Պոռեցի
Սադաղա Պոռեցի, Ոստանցի (ծն․ և մահ․ թթ․ անհայտ), XVII դ․ հայ տաղերգու։
Սադաղա Պոռեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Բիթլիսի մարզ |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Սադաղա Պորեցին իրեն կոչել է «Պոռեցի» (հավնաբար, ծնվել է Բաղեշի Պոռ գյուղում)։ Սադաղա Պորեցից մեզ հասել են «Սիրով սիրելի Որդին» սկզբնատողով մի տաղ՝ նվիրված Հիսուսի ծննդյանը, տնագլուխ տառերը հոդամ են՝ «Սադաղին է այս բան» (Ա․ Տևկանց, «Հայերգ», 1882)․ մի մեղեդի՝ «Հրաշալի խորհուրդ այսօր մեզ երևի» սկզբնատողով (դարձյալ ծննդյան թեմայով, անտիպ, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 304), ինչպես նաև եղբայրասպանի մասին արևելյան մի հին զրույցի մշակում, որ կատարվել է Ֆրիկի հետևողությամբ։ Սադաղա Պորեցից առաջ այս զրույցը մշակել է նաև Քուչակ Վանեցին։
Ստեղծագործություններ
խմբագրել- Երկեր. Ընտիր էջեր (ժողովածու), Ե., 1946
- [1] [Տերտերյան Արսեն]. XII-XVII դարերի հայ աշխարհիկ գրականություն. Առաջաբան
Պետհամալսարանի Հրատարակչություն, Յերևան, 1938
Գրականություն
խմբագրել- ИЗ ПИСЕМ РУССКИХ ПОЭТОВ И ПЕРЕВОДЧИКОВ КАРЕНУ МИКАЕЛЯНУ Արխիվացված 2021-05-01 Wayback Machine
- НЕОПУБЛИКОВАННАЯ СТАТЬЯ НИКОЛАЯ ТИХОНОВА К «АНТОЛОГИИ АРМЯНСКОЙ ПОЭЗИИ» Արխիվացված 2021-05-01 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 109)։ |