Բաբա Յագա (հեքիաթ)

ռուսական ժողովրդական հեքիաթ

Բաբա Յագա (ռուս.՝ Баба-Яга), ռուսական ժողովրդական հեքիաթ[1]։

Բաբա Յագա

Սյուժե խմբագրել

Խորթ մայրն իր չսիրած խորթ աղջկան ուղարկում է իր քույր Բաբա Յագայի մոտ` իբր թել և ասեղ բերելու (իրականում դա պայմանական նշան էր, որով Բաբա Յագան հասկանում էր, որ քույրը ուտելու համար իրեն հաջորդ զոհին է ուղարկել)։ Բաբա Յագայի տանն աղջկան սպասվում էին բազմաթիվ խոչընդոտներ. կատուն փորձում էր ճանկռել աղջկա աչքը, շունը, դարպասները և կեչին նրան տնից բաց չէին թողնում։ Բաբա Յագան հրամայում է աղջկան աշխատել ջուլհակահաստոցի վրա, նա կանչում է սպասուհուն և պատվիրում իրենց հյուրի համար պատրաստել տաք բաղնիք, իսկ հետո` նրան վառել վառարանում։ Իր հարազատ մորաքրոջ խորհրդով նա նվերներով կաշառում է սպասավորներին (սպասուհուն տալիս է թաշկինակ, կատվին` միս, կեչու վրա կապում է կարմիր ժապավեն և այլն ), և նրանք դրա դիմաց օգնում են նրան փախչել։ Աղջիկը դիմում է իր հոր օգնությանը, և վերջինս պատժում է (ըստ որոշ տարբերակների` սպանում է) չար խորթ մորը։

Այս հեքիաթը «սարսափելի հեքիաթի» դասական տարբերակն է, վախի մթնոլորտը կամաց-կամաց է զարգանում, սկսած մորաքրոջ խոսքում հերոսուհուն սպառնացող վտանգների թվարկումից («կեչին աչքերդ կշամփրի... շները քեզ կհոշոտեն... կատուն աչքերդ կփորի»)։

Այստեղ առկա են համաշխարհային ֆոլկլորում տարածված հեքիաթային սյուժեների մոտիվները (Յագան կրծում է իր ճանապարհին աճող ծառեր, խմում է լճերն ամբողջությամբ և այլն)։ Ի հակադրություն սարսափելի սյուժեի` հեքիաթի ավարտը զգալի կերպով դրական է։

Նմանատիպ սյուժեներ խմբագրել

Իրեն սպառնացող կախարդի ծառաներին կաշառելու մոտիվը հանդիպում է նաև իտալական «Սեր երեք նարինջների հանդեպ» հեքիաթում։ Ռուսական հեքիաթներում նմանատիպ սյուժե հանդիպում է «Վայրի սագեր» հեքիաթում (աղջկա հանդիպումը կախարդի հետ և փախուստը նրանից)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сказки о Бабе-Яге.\Н.Будур. — М.: Эгмонт Россия Лтд. 1999. — С.17. -ISBN 5-85044-275-8

Արտաքին հղումներ խմբագրել