Սագասոխուկ

բույսերի ցեղ

Սագասոխուկ (անգլ.՝ Gagea), շուշանագգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 130) տեսակ։

Տեսակների ընդհանուր թիվը ըստ The Plant List տվյալների մոտ 200 է[1]։

Հայաստանում

խմբագրել
 
Gagea villosa: Բուսաբանական նկարազարդում Շտուրմանի «Deutschlands Flora in Abbildungen» գրքից (1796).

Հայաստանում՝ 26 տեսակ՝

  • սագասոխուկ դեղին (Gagea lutea),
  • սագասոխուկ ցանցավոր (Gagea reticulata),
  • սագասոխուկ կոճղակիր (Gagea bulbifera),
  • սագասոխուկ թավոտ (Gagea hirsutum),
  • սագասոխուկ փոքր (Gagea minima) և այլն։

Աճում է լայնատերև անտառներում, հերկած դաշտերում, թփուտներում, լեռնալանջերին։

Անվանում

խմբագրել

Գիտական անվանումը ստացել է պարոն Թոմաս Գեյջի պատվին (անգլ.՝ Thomas Gage, 1781-1820)՝ անգլիացի բուսաբան, Իսլանդիայի և Պորտուգալիայի[2] ֆլորայի հետազոտող։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Սոխուկը երկարավուն ձվաձև է։ Ցողունը մերկ է, կանգուն, բարձրությունը՝ 15-25 սմ։ Արմատամերձ տերևները գծանշտարաձև են, ծաղկապատյանի մոտինները՝ երկարավուն կամ գծա-երկարավուն։ Ծաղկաբույլը ողկուզանման կամ հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին, հազվադեպ՝ սպիտակավուն կամ կարմրավուն։

Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Պտուղը գնդաձև տուփիկ է։

Նշանակություն

խմբագրել

Ամբողջ բույսը պարունակում է սխտորային եթերայուղ։ Ժողովրդական բժշկության մեջ սոխուկների եփուկն օգտագործում են այտուցների, դեղնախտի, բրոնխային հեղձուկի ժամանակ։ Սոխուկներն ու տերևներն ուտելի են։ Մեղրատու է։

Դասակարգում

խմբագրել

Սագասոխուկը և իրեն շատ մոտ դաս Lloydia, ինչպես նաև Կակաչ (Tulipa) և Erythronium դասերը մտնում են Tulipeae ցեղի, պատկանում են Lilioideae ենթաընտանիքին, Liliaceae ընտանիքին[3]։

  դաս
Երկշաքիլավորներ
  ևս 9 ընտանիք  
         
  բաժին
Ծածկասերմեր
    կարգ
Շուշանածաղկավորներ (Liliales)
    դաս
Սագասոխուկ (Gagea )
               
  Թագավորություն
Բույսեր
    դաս
Միաշաքիլավորներ
    ընտանիք
Շուշանազգիներ (Liliaceae)
   
             
  բաժին
Gymnosperms
  9 ենթակարգ
(համաձայն APG II համակարգի)
  ևս 16 դաս
տես Շուշանազգիներ
     

Տեսակներ

խմբագրել
 
Gagea chlorantha
 
Gagea minima

հայտնի է մոտ 200 տեսակ[4](որոշ հեղինակներ ներկայացնում են 280 տեսակ[5]

Ռուսաստանի եվրոպական մասում հանդիպում են.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Список видов рода Гусиный лук по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
  2. Smith A. W. A Gardener’s Handbook of Plant Names: Their Meanings and Origins. — Courier Dover Publications, 1997.ISBN 0-486-29715-2, ISBN 978-0-486-29715-6(անգլ.)
  3. Список родов трибы Tulipeae на сайте GRIN(չաշխատող հղում)
  4. Национальный центр биотехнологической информации Проверено 25 ноября 2014.
  5. Информационная система «Historia Gagearum»

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ» հոդվածին։