Սաբայիլյան ամրոցը (ադրբ.՝ Bayıl qalası), կառույց, որը գտնվում է Բայիլյան ծովածոցի ափին (Բաքու, Ադրբեջան)։ Հետագայում կոչվել է նաև Սաբայիլյան ամրոց, Շահրի Սաբա, Շահրի Նայ, ստորջրյա քաղաք, բայիլյան քարեր, քարվանսարա և այլն։

Սաբայիլյան ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԲաքու
Երկիր Ադրբեջան
Կառուցված1234
ԿառուցողՖարիբուս III շիրվանշահ
Քարտեզ
Քարտեզ
 Sabayil Fortress Վիքիպահեստում
«Բայիլյան քարեր» սալաքար՝ Սաբայիլի ամրոցի մնացորդների վրա փորագրված արձանագրություններ և պատկերներ[1]

Պատմություն

խմբագրել

Ամրոցը կառուցել է Ֆարիբուս III շիրվանշահի կողմից 1234 թվականին։ Ըստ լեգենդի՝ մինչև վերջերս ամրոցը ամբողջովին ջրի տակ է եղել և ափից գտնվել 350 մետր հեռավորության վրա։ Ուղղանկյունաձև սալաքարերի չափերը 70×25-50 սմ են, որոնք հայտնաբերվել են 1939 թվականին՝ հնագիտական արշավախմբի կողմից։

2000-ականների վերջերին, ջրի իջեցումների շնորհիվ, ի հայտ է գալիս ամրոցի վերին հատվածը։ Հնագետներին հատկապես հետաքրքրեց ամրոցի ֆրիզի մի մասը, որը ցուցադրվեց «Շիրվանշահերի ամրոցի» թանգարանում։ Ծովի հատակում հայտնաբերվել են շուրջ 706 սալաքարեր` կենդանիների, բույսերի պատկերներով, ինչպես նաև արաբական տառեր։ Գտնվել են 12 դիմանկարներ, որտեղ ներկայացված են տվյալ ժամանակաշրջանի հայտնի անձիք։ Քարերից մեկին պատկերված է Շիրվանշահը, ում օրոք էլ կառուցվել է ամրոցը[2]։

Ճարտարապետություն

խմբագրել

Ամրոցը կառուցվել է ճարտարապետ Զեյնադին իբն Աբու Ռաշիդ Շիրվանի նախագծով։ Կառույցը հյուսիսից հարավ ուժեղ ձգվածություն ունեցող անկանոն քառանկյան տեսք ունի՝ 180 մետր երկարությամբ և 40 մետր լայնությամբ։ Այդ ձևը համապատասխանում է կղզու ուրվագծին, որի վրա էլ հիմնված էր ամրոցը։ Այն շրջապատված էր պարսպով, որի պատերի հաստությունը կազմում էր 1,5-2 մետր, կային նաև 15 աշտարակներ, որոնցից 3-ը շրջանաձև, իսկ 12-ը կիսաշրջանաձև էին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jonathan M. Bloom, Sheila Blair., The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture, հ. 2, «Oxford University Press», 2009 — 513, էջ 240, էջեր 513 — 513 էջ, ISBN 9780195309911։
  2. Բաբաև Կ. Բայիլյան քար // Գիտություն և կյանք. — № 4.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Jonathan M. Bloom, Sheila Blair., The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture, հ. 2, «Oxford University Press», 2009 — 513, էջ 240, էջեր 513 — 513 էջ, ISBN 9780195309911։