ՍՔՈՒԻԴ (անգլ.՝ SQUID, Superconducting QUantum Interference Device, թարգմանվում է որպես՝ «գերհաղորդիչ քվանտային ինտերֆերենցիայի սարք»), շատ զգայուն մագնիսամետր, օգտագործվում է գերթույլ մագնիսական դաշտեր չափելու համար։ Կառուցվածքը հիմնված է Ջոզեֆսոնի հանգույցներ պարունակող գերհաղորդիչ շղթաների վրա։

SQUID-ի զգացող մասնիկը
ՍՔՈՒԻԴ-ի աշխատաձևը

ՍՔՈՒԻԴ-ը հնարավորություն է տալիս չափելու 5 ատոտեսլա (5×10−18 Տլ) մագնիսական դաշտեր ՝ ստացված մի քանի օրվա ընթացքում միջինացված փորձերի արդյունքում[1]։ Այս չափումների աղմուկի մակարդակը բավականին ցածր է, մոտ 3 ֆՏլ.Հց։ Համեմատության համար, մինչև մի քանի Կելվին սառեցնող համակարգի մագնիսը ստեղծում է 0.01 Տլ (10−2 Տլ) մագնիսական դաշտ, իսկ կենդանիների մեջ որոշ պրոցեսներ ստեղծում են 10−9 Տլ և 10−6 Տլ-ի միջև դաշտեր։ Վերջերս արտադրված SERF ատոմային մագնիսամետրերը հնարավորություն են տալիս չափելու առավել փոքր դաշտեր առանց սառեցման համակարգի, բայց շատ անգամ ավելի մեծ են չափսերով (~1 սմ3) և կարող են ոգտագործվել միայն չափազանց թույլ մագնիսական դաշտերում։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Րեյնջ, Շանոն (2004). Gravity Probe B: Exploring Einstein's Universe with Gyroscopes (PDF). ՆԱՍԱ. էջ 26.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՍՔՈՒԻԴ» հոդվածին։