ՍՊԱՄ (անգլ.՝ SPAM), ամերիկյան պահածոյացված մսի ապրանքանշան՝ արտադրված «Հորմըլ Ֆուդ Քորփորեյշն» ընկերությունում։ ՍՊԱՄ-ը հիմնադրվել է 1936 թվականին։ Ընկերության ներկայիս ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ ՍՊԱՄ հապավման ճշգրիտ բացատրությունը իմացել են միայն նախկին տնօրենների նեղ շրջանակներ, ըստ որոշ տվյալների այն բացվում է (անգլ.՝ Shoulder of Pork and hAM)՝ «խոզի թիակ և խոզապուխտ», այլ տվյալներով անգլ.՝ SPiced hAM՝ «Համեմված խոզապուխտ»[2]։

ՍՊԱՄ
Տեսակբրենդ և Երշիկեղեն
Ենթատեսակcanned meat? և երշիկեղեն
Առաջացման երկիր ԱՄՆ
ՀիմնականBoston butt?, սեղանի աղ[1] և շաքար[1]
 Spam (food) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1936 թվականին Հորմըլ Ֆուդս ընկերությունը սկսում է զիջել դիրքերը պահածոների շուկայում։ Փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից՝ այն իր պահածոների անունը դարձրեց ՍՊԱՄ՝ որպես մարքեթինգային քայլ։ Նոր բրենդի ի հայտ գալը շուկայում ուղեկցվում էր բուռն գովազդային արշավով, ռադիոյով հնչում էին ՍՊԱՄ-ը գովաբանող երգեր, օրինակ՝

  Spam, Spam, Spam, Spam
Hormel’s new miracle meat in a can
Tastes fine, saves time
If you want something grand, ask for SPAM.
 


Այնուամենայնիվ ՍՊԱՄ-ի հիմնական գովազդը ապահովեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ ՍՊԱՄ-ը մեծ քանակությամբ տրվում էր զինվորներին (Ամերիկյան բանակի սպա Բելթոն Կուպերի հուշերում ասվում է, որ բանակի զինվորների սննդի պաշարներում կար միայն երկու տեսակի մսամթերք՝ պահածոյացված տավարի միս և ՍՊԱՄ երշիկ։ Միացյալ Թագավորության բնակչության սննդային ապահովումը կախված էր ներմուծված մսից[3], այդ պատճառով էլ բնակչությունը պատերազմի ժամանակ մսամթերքը ստանում էր սահմանափակ քանակով՝ ամսական մոտ 2,5 կգ միս մեկ անձին, որից միայն 500 գ․ էր առաջին կարգի միս։ Միևնույն ժամանակ ՍՊԱՄ-ը համեմատաբար ազատ վաճառվում էր, դրա համար էլ դարձավ մսի հիմնական փոխարինողը։ Պատերազմի ավարտից հետո նունպես բավականին մեծ քանակի ՍՊԱՄ-ի մսամթերք էր պահանջվում՝ հատկապես հասարակության աղքատ շերտերի պահանջները բավարարելու համար։ Զարմանալի չէ, որ այդ ընթացքում ՍՊԱՄ-ը ձանձրացրեց բրիտանացիներին։ Այս իրադարձությունները խաղարկվել են Մոնտի Փայթըն հումորային խմբի հայտնի «SPAM» (1969) սկետչում։

Լենդ-լիզի շրջանակներում ՍՊԱՄ-ը արտահանվել է նև ԽՍՀՄ։

ՍՊԱՄ-ը արտադրվում է նաև այժմ, ապրանքանշանի ստեղծման պահից մինչև 2007 թվականը վաճառվել է 7 միլիարդ պահածո։

«Մոնտի Փայթըն» սկետչ խմբագրել

Սկետչում ներկայացվում է մի իրավիճակ, որտեղ սրճարանի մենյույի բոլոր ուտեստներում առկա է ՍՊԱՄ-ը, որոշներում նույնիսկ մի քանի անգամ։ Սկետչի գլխավոր հերոսը իր կնոջ հետ մտնելով սրճարան պատվիրրում է ուտեստ առանց ՍՊԱՄ-ի, իսկ մատուցողուհին նրան առաջարկում է ուտեստ ՍՊԱՄ-ի փոքր բաղադրությամբ։ Հաճախորդը վրդովվում է, իսկ հարևան սեղանի շուրջ նստած վիկինգների երգչախումբը սկսում է երգել ՍՊԱՄ-ը գովերգող երգ․ «Spam, Spam, Spam, Spam… Lovely Spam! Wonderful Spam!» (անգլ. թարգմանաբար՝ ««ՍՊԱՄ, ՍՊԱՄ, ՍՊԱՄ, ՍՊԱՄ… Սիրելի ՍՊԱՄ, հրաշալի ՍՊԱՄ։»»), ինչից հետո սկետչը վերածվում է քաոսի։ Սկետչի վերջում գլխավոր հերոսի կինը բացականչում է «I don’t like spam!» (անգլ. թարգմանաբար՝ «Ես չեմ սիրում ՍՊԱՄ»)։ Տիտրերում դերասանների անուններին նույնպես ավելացված էր Սպամ բառը՝ Սպամ Թերի Ջոնս, Մայքլ Սպամ Փելին, Ջոն Սպամ, Ջոն Սպամ Քլիզ և այլն։ Ընդհանուր առմամբ ՍՊԱՄ-ը սկետչում օգտագործվում է 108 անգամ[4][5]։

Կազմակերպության արձագանքը «ՍՊԱՄ» գաղափարին խմբագրել

Հորմըլ Ֆուդս ընկերությունը աջակցել է սկետչի գաղափարին և նույնիսկ որոշակի տարաների վրա կատարել է դիզայնի փոփոխություն «Մոնտի Փայթըն» գրությամբ։ 1980-ական թվականներին ՍՊԱՄ բառը ձեռք բերեց նոր իմաստ, որպես սպամ։

Համացանցում հայտնվեցին անբարեխիղճ գովազդատուներ։ Գովազդների մեծ հոսքը շուկա խանգարեց հաճախորդներին գտնել համեմատաբար որակով և պետքական արտադրանք։ Ելնելով «Մոնտի Փայթըն» սկետչում իրադարձություններից այդ երևույթը անվանեցին «Սպամել երկխոսությունը», իսկ նյարդայնացնող նամակները՝ սպամ։ ՍՊԱՄ-ի այս նոր իմաստը հաճելի չէր կազմակերպության համար, այն նաև դատական հայց է սկսել հակասպամային կազմակերպության դեմ[6]։ Սակայն դատը հաղթել է ՍպամԱրեստ կազմակերպությունը[7], որին թույլ է տրվել օգտագործել սպամ բառը Հորմըլ Ֆուդսի հետ համատեղ նույն իրավունքներով։

Ակնհայտ է, որ այս գործընթացը նախադեպ է հանդիսացել, որպեսզի սպամ բառը դառնա հանրաճանաչ և երկրորդ իմաստ ստանա։ Ներկայումս ավելի շատ կիրառվում է սպամ իմաստով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.spam.com/what-is-spam-brand
  2. What does the SPAM® brand name mean? | SPAM Archived 2013-10-14 at the Wayback Machine.
  3. 1940s House: Reference food: Rationing
  4. Текст скетча (на английском). Archived 2007-07-14 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  5. «Видео скетча на YouTube.»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29 
  6. Sign of the times: Who’s SPAM is it, anyway? Archived 2021-02-06 at the Wayback Machine. — разбирательства Hormel Foods по поводу названия SpamArrest.
  7. «Компания Spam Arrest отстояла своё имя через суд»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին։ Վերցված է 2021 թ․ մայիսի 4 

Արտաքին հղումներ խմբագրել