Ռոբերտ Վարդազարյան

հայ գրականագետ
(Վերահղված է Ռ. Վարդազարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Ռոբերտ Սերգեյի Վարդազարյան (1911 - 1953), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։

Ռոբերտ Վարդազարյան
Ռոբերտ Սերգեյի Վարդազարյան
Ծնվել է1911
ԾննդավայրԹիֆլիս, (Ցարական Ռուսաստան)
Մահացել է1953
Ազգությունհայ
ԿրթությունՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ և Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Ռոբերտ Վարդազարյանը ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղում։ 1931 թվականին մեկնել է Մոսկվա և սովորել Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Ավարտելուց հետո աշխատել է նույն հաստատությունում որպես հեռակա բաժնի ուսմասվար։ 1937-1940 թվականներին սովորել է Չերնիշևսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, միաժամանակ դասավանդել է ԽՍՀՄ ժողովուրդների գրականություն։ 1941 թվականին աշխատել է Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես աշխարհազորային մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը։ «հերոսականության ըմբռնումը և դրա արտացոլումը սովետական գրականության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1943 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում նախ որպես գիտաշխատող, ապա գիտական քարտուղար։ Նույն թվականից մինչև 1953 թվականը ռուս գրականության պատմություն է դասավանդել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է 1953 թվականին[1]:

Երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Գրականության մասին, Երևան, Պետհրատ, 1959, 247 էջ։

ՄամուլԽմբագրել

  • Գռեհիկ սեկսուալիզմ: «Գրական թերթ», 1948, № 4:

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 528