Ռոքնռոլ արքայադուստրերի համար

«Ռոքնռոլ արքայադուստրերի համար» (ռուս.՝ «Рок-н-ролл для принцесс»), խորհրդային երաժշտական ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանել է ռեժիսոր Ռադոմիր Վասիլևսկին 1990 թվականին Ռադի Պոգոդինի «Մրցաշար Ֆիոֆեգաս թգավարությունում» գրքի հիման վրա[1][2]։ Էկրան է բարձրացել 1991 թվականին։

Ռոքնռոլ արքայադուստրերի համար
ռուս.՝ Рок-н-ролл для принцесс
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1990
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌադոմիր Վասիլևսկի
Սցենարի հեղինակRady Pogodin?
ԴերակատարներGražina Baikštytė?
ԵրաժշտությունԴավիթ Թուխմանով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն151 րոպե

Սյուժե խմբագրել

Հեքիաթային թագավորության թագավոր Ֆիլոգերցը (Վիկտոր Պավլով) մտահոգված է, որ իր միակ որդին՝ արքայազն Ֆիլոֆեյը (Անդրեյ Անկուդինովը) ոչ մի կերպ չի ցանկանում մեծանալ։ Այդ ժամանակ թագավորը խորհրդականի հետ որոշում է ամուսնացնել նրան։ Նա կազմակերպել է արքայադուստրերի մրցույթ, որի հաղթողը կդառնա Ֆիլոֆեյի կինը։ Մրցույթի կազմակերպմանն օգնում է թագավորության պալատական կախարդուհի Իզմորան (Գրաժինա Բայկշտիտե)։

Դերերում խմբագրել

  • Գրաժինա Բայկշտիտե – կախարդուհի Իզմորա
  • Անդրեյ Անկուդինովարքայազն Ֆիլոֆեյ
  • Սվելտանա Նեմոլյաևա – թագուհի (վոկալը՝ Լարիսա Դոլինայի)
  • Լյուդմիլա Արինինա – Էլիզա, դաստիարակչուհի
  • Պավել Վիննիկ – դաստիարակ
  • Եվգենի Գերչակով – դաստիարակ
  • Վլադիմիր Նոսիկ – Լոմ, դաստիարակ
  • Սոֆյա Գորշկովա – Հիլդա
  • Վլադիմիր Գոստև – արքայազն Անատոլի
  • Աննա Դեմյանենկո – արքայադուստր Պալմեստրինա
  • Սվետլանա Սվիրկո – արքայադուստր Քրոնիկամարա
  • Եկատերինա Ֆատյանովա – արքայադուստր Տյուլյա
  • Վալենտինա Կասյանովա – արքայադուստր Աննա-Ֆեոդորա
  • Սվետլանա Վորոնինա – արքայադուստր Օրի
  • Ալիկա Սմեխովա – արքայադուստրը Լիմֆատուզա
  • Վալերի Իվչենկո – թագավոր Կրուզերբաս
  • Օլգա Լեբեդևա – Ֆլորինա
  • Ալեքսանդր Պաշուտին – խորհրդական
  • Ֆեոդոր Պերևերզև – արքայազն-օգնական
  • Իգոր Պիսմեննի – արքայազն-օգնական
  • Նադեժդա Սամսոնովա – Ամալյա
  • Բորիս Առաքելովպանդոկապան
  • Տատյանա Գովորովա
  • Միխայիլ Դեմենտև – խոհարար և շեփորահար
  • Վասա Պերեժոգինա
  • Ռուստամ Ուրազաև

Ֆիլմի առանձնահատկություններ խմբագրել

  • Գործողության ժամանակը և վայրը հստակ չի նշվում։ Մի կողմից ֆիլմի հերոսները հնատարազ հագուստ են կրում, ապրում են ամրոցներում, կռվում են սուսերով, մյուս կողմից՝ հեծանիվ և ավտոմեքենա են վարում, ինչպես նաև հեռուստատեսությամբ ուղիղ եթերով դիտում են արքայադուստրերի մրցույթը, ընդ որում՝ ցուցադրվում են ակնհայտորեն խորհրդային արտադրության հեռուստացույցներ։
  • Ֆիլմի արքայադուստրերը քիչ բանով են նման արքայադուստրերի։ Նրանք ավելի շուտ խորհրդային քաղաքային աղջիկներ են։
  • Չնայած վերնագրին՝ ռոքնռոլը ֆիլմում գրեթե բացակայում է, այն ֆիլմում հնչում է միայն մեկ անգամ, երբ հայտարարվում է, որ Իզմորան գաղտնի ամուսնացրել է Ֆիլոֆեյին։ Բոլոր մյուս երգերը ֆիլմում երգում են փոփ ոճով։ «Искусство кино» ամսագրում Դավիթ Թուխմանովի՝ ֆիլմի համար գրված երաժշտությունը կոչվում է թույլ և անհետաքրքիր։.

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ռադոմիր Վասիլևսկի
  • Սցենարիստ՝ Ռադի Պոգոդին
  • Օպերատոր՝ Սերգեյ Ստասենկո
  • Կոմպոզիտոր՝ Դավիթ Թուխմանով
  • Նկարիչներ՝ Միխայիլ Բեզչաստնով, Վլադիմիր Եֆիմով
  • Մոնտաժող՝ Վիկտորյա Մոնյատովսկայա
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Յուրի Էնտին[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Рок-н-ролл для принцесс». VokrugTV.
  2. «РОК-Н-РОЛЛ ДЛЯ ПРИНЦЕСС». dic.academic.ru.
  3. «Ноты Аккорды Композитор Давид Тухманов Песенники для фортепиано». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել