Ռուսաստանի պետական մանկական գրադարան

Ռուսաստանի պետական մանկական գրադարան, մանուկների համար նախատեսված աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը, նաև մանկական գրականության, մանկավարժության, հոգեբանության և սոցոլոգիայի, մանկական ընթերցանության ոլորտում գիտամեթոդական կենտրոն Ռուսաստանի գրադարանների համար։

Ռուսաստանի պետական մանկական գրադարան
Երկիր Ռուսաստան
Տեսակգրադարան
Հիմնվել էդեկտեմբերի 30, 1969
ՀասցեКалужская площадь
Այլ տվյալներ
Կայքrgdb.ru(ռուս.)

Պատմություն խմբագրել

Գրադարանի բացումը տեղի է ունեցել 1969 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ՌՍՖՍՌ-ի մշակույթի նախարարության կարգադրությամբ։ Հիմնադրման օրվանից Ռուսաստանի պետական մանկական գրադարանը ղեկավարել է ՌԴ վաստակավոր գործիչ, մի շարք շքանշանների ասպետ Լիդիա Միխայլնովա Ժառկովան։

Սկզբում գրադարանի շենքը գտնվում էր Դմիտրի Ուլյանովի փողոցում և ուներ երկու ընթերցասրահ, ավելի ուշ բացվում է երրորդը՝ նոտաերաժշտականը։ 1987 թվականին գրադարանը տեղափոխում են նոր շինություն, որտեղ այն գործում է մինչ օրս։ Շինության ընդհանուր մակերեսը 10 000 կմ² է, այն կառուցվել է հատուկ ճարտարապետական նախագծով, որի մշակումը վերահսկում էր ակադեմիկոս Յակով Բելոպոլսկին։

Գրադարանի ընթերցասրահները բաժանվում են ընդհանուր և մասնագիտացված բաժինների։ Առաջինները նախատեսված են երեխաների և դեռահասների համար, երկրորդին վերաբերում է ձայնապահոցը, ինտերնետ կենտրոնը, մատենագիտական կենտրոնը, արվեստագիտական գրականության դահլիճը, այլալեզու գրականության դահլիճը, Հեքիաթների սենյակը, Ընտանեկան ընթերցանության դահլիճը, Պուշկինի սենյակը, Երաժշտական հյուրասենյակը, հոգեբանամանկավարժական խորհրդատվության գրասենյակը։ Բավականին մեծ տեղ է հատկացված գրանկարազարդման ցուցահանդեսների համար, ունի նաև հանգստի սենյակներ և 185 մարդու համար նախատեսված ժողովի սենյակ։

ՌՊՄԳ-ն Ռուսաստանի գրադարանների ասոցացիայի, Եվրասիայի գրադարանային ասամբլեայի, Մանկական և պատանեկան գրականության միջազգային խորհրդի ազգային բաժնի անդամ է։

Գրադարանային ֆոնդեր խմբագրել

Ներկայումս Ռուսաստանի պետական մանկական գրադարանի ֆոնդը կազմում է ավելի քան 500 000 գիրք, ամսագիր, թերթ, նոտային հրատարակություն։ Ֆոնդում տեղ են գրավում հազվադեպ գրքերը, թանկարժեք գրքերը և ռեպրոդուկցիաների ալբոմները։ Գրադարակները մշտապես հարստացվում են նոր գրքերով, օտարալեզու գրքերով (օտարալեզու գրականության բաժինը պահպանում է աշխարհի ավելի քան 50 լեզուներով գրված հազարավոր գրքեր), նոտային հրատարակություններով, որոնք հետաքրքիր են երեխաների և մեծահասակների համար։ Գրադարանային ֆոնդերում կան մանկական հայտնի գրողների՝ Աստրիդ Լինդգրենի, Էդուարդ Ուսպենսկու, Կիռ Բուլիչևիչի, Յուրի Կովալի և ուրիշների ստորագրություններով նկարներ[1]։

1987 թվականից ՌՊՄԳ -ն զբաղվում է մանկական գրքերին նվիրված թանգարանային ցուցադրման համար հազվագյուտ գրքերի և արխիվային նյութերի հավաքածուներ կազմելով[1]։

Էլեկտրոնային պաշարներ խմբագրել

2012 թվականից Ռուսաստանի պետական մանկական գրադարանը հանդիսանում է Ազգային էլեկտրոնային մանկական գրադարանի օպերատորը, որը անվճար հասանելիություն է տրամադրում երեխաների մասին և մանկական ընթերցանության շրջանակների մեջ մտնող երեխաների համար թվայնացված հրատարակություններին։

Գրադարանի առանձնահատկությունը այստեղ պահպանվող հազվագյուտ հին տպագիր հրատարակությունները, մինչհեղափոխական և սովետական ժամանակագրությունը և բարձրորակ դիաֆիլմերն են[2] ։

Ազգային էլեկտրոնային մանկական գրադարանի ֆոնդը գոյանում է Ռուսաստանի պետական մանկական գրադարանի սեփական ռեսուրսների, Ռուսաստանի խոշոր գրադարանային ֆոնդերի և մասնավոր հավաքածուների հաշվին[3]։ ԱԷՄԳ-ի նյութերը համացանցում ունեն ազատ հասանելիություն։ Մուտքը իրականացվում է ՌՊՄԳ-ի պաշտոնական կայքի և ԱԷՄԳ-ի անհատական կայքի միջոցով։ Ներկայումս արխիվն ունի ավելի քան 9000 թվայնացված նյութ և շուրջօրյա համալրվում է[4]։

ՌՊՄԳ-ն մասնակցում է Ազգային էլեկտրոնային գրադարան նախագծին[5]։

Դիաֆիլմեր խմբագրել

2015 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի որոշման համաձայն ՌՊՄԳ-ն հանդիսանում է դիաֆիլմերի էլեկտրոնային հավաքածուների ստեղծման և պահպանման կորդինատոր։

Գլխավոր նպատակը ՍՍՀՄ-ում և ՌՖ-ում դիաֆիլմերի արժանահավատ գրանցամատյանի ստեղծումն է։ Ռուսաստանի պետական մանկական գրադարանը կազմակերպում է մասնավոր հավաքածուների և ռուսական գրադարանների դիաֆիլմերի հավաք և տեղեկատվության մուտքագրում։ Թվայնացումը կատարվում է հատուկ մշակված տեխնոլոգիայով, որն իր մեջ ներառում է բարձր թույլտվությամբ սկանավորում, դիաֆիլմի ժապավենի թերությունների ջնջում, գույնի վերականգնում և մատենագիտական նկարագրություն[6]։

2016 թվականի սկզբին ՌՊՄԳ-ի կողմից ստեղծված թվային հավաքածուն պարունակում է ավելի քան 1 500 նյութ, գրանցամատյան է մտցվել ավելի քան 5 000 դիաֆիլմ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Культура. РФ Արխիվացված 2016-02-25 Wayback Machine Образы России
  2. Национальная электронная детская библиотека
  3. Создатели цифровых копий
  4. Архив НЭДБ
  5. Партнеры НЭБ
  6. Диафильмы оцифруют и выложат в интернет
  7. «РГДБ создаёт единый архив диафильмов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել