«Ռուսական եռանկյունի», ռեժիսոր Ալեքսանդր Ցաբաձեի գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է 2007 թվականին։

Ռուսական եռանկյունի
վրաց.՝ რუსული სამკუთხედი
Երկիր Վրաստան
Ժանրթրիլեր
Թվական2007
Լեզուվրացերեն
ՌեժիսորAleko Tsabadze?
ՊրոդյուսերԱրչիլ Գելովանի
Սցենարի հեղինակAleko Tsabadze?
ԴերակատարներԿոնստանտին Խաբենսկի
ԵրաժշտությունՎախթանգ Կախիձե

Ֆիլմը ներկայացվել է Մոսկովյան միջազգային 29-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել ժյուրիի հատուկ մրցանակին` «Արծաթե Գեորգի»։ 2008 թվականին արժանացել է «Նիկա» կինոմրցանակի՝ ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ ճանաչվելու համար[1][2]։

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները ծավալվում են ժամանակակից Ռուսաստանում։ Ֆիլմի գլխավոր հերոսները բազմամիլիոն բնակչությամբ քաղաքում վերջին պատերազմի տուժածներն են։ Այս մեգապոլիսում շատ սպանություններ են կատարվում։ Հետաքննությունն աստիճանաբար իրավագիտության ֆակուլտետի ուսանող Կոլյա Վորոնցովին դիպուկահար-մարդասպանի հետքին է դուրս բերում։ Նա Վիկտոր Ալյոշինն է, որը նախկինում աշխատել է չեչենական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Գրոզնովի ռմբակոծման ժամանակ կորցնելով հղի չեչենուհի կնոջը՝ իսլամ է դավանում և միանում չեչեն մարտիկներին։ Վորոնցովն զգում է, որ Ալյոշինի ճակատագիրն ինչ-որ կերպ կապված է Մալցև եղբայրների՝ Դենիսի և Լևի հետ, որոնք հրաշքով են փրկվել դաժան տանջանքներից և չեչենական գերությունից։

Ի՞նչ ընդհանուր բան կա այս մարդկանց միջև։ Եվ ինչու՞ 10 տարվա վաղեմության աղետալի իրադարձությունն ամբողջությամբ փոխում է Կոլյա Վորոնցովի կյանքը, որն այդ տարիներն անցկացրել է ռազմական գործողություններից հեռու քաղաքում։ Այդ պատերազմը գնալով ավելի ու ավելի շատ զոհեր է պահանջում։

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Կոնստանտին Խաբենսկի Դենիս Մալցև Դենիս Մալցև
Արտյոմ Տկաչենկո Կոլյա Վորոնցով Կոլյա Վորոնցով
Պյոտր Միրոնով Վիկտոր Ալյոշին Վիկտոր Ալյոշին
Օստապ Ստուպկա Շակալսկի Կապիտան Շակալսկի
Ռամիլ Սաբիտով Մուսա Մուսա
Օլեգ Դոլին Ֆիլիպ Ֆիլիպ
Միխայիլ Ժոնին Լև Մալցև Լև Մալցև
Օլեգ Պրիմոգենով Կարմրահեր, օպեր Կարմրահեր, օպեր
Անատոլի Բարչուկ Օվչարով մայոր Օվչարով
Իննա Բելիկովա Պոլինա Պոլինա
Ալյոնա Զվիրիկ Մելցևի քույրը Մելցևի քույրը
Եվգենի Պաշին Պանկրատ, օպեր Պանկրատ, օպեր
Արչիլ Գելովանի Իվան Պետրովիչ Իվան Պետրովիչ

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • ռեժիսոր-բեմադրիչ` Ալեքսանդր Ցաբաձե
  • սցենարի հեղինակ` Ալեքսանդր Ցաբաձե
  • օպերատոր-բեմադրիչներ
    • Արչիլ Ախվլեդիանի
    • Գեորգի Բերիդզե
  • Նկարիչ-բեմադրիչներ`
    • Գոգի Տատիշվիլի
    • Կոտե Ջապարիձե
  • Հանդերձանքի նկարիչներ
    • Գալյա Օտենկո
    • Սալոմե Սխիրտլաձե
    • Մակա Ջեբիրաշվիլի
  • Նկարիչ-դիմահարդար` Աննա Լուկաշենկո
  • Վիզուալ էֆեկտներ` Ռուսլան Օգորոդնիկ
  • Ձայնային ռեժիսորներ`
    • Յակուբ Չեխ
    • Պիտեր Ֆորեխտ
  • Մոնտաժ` Տատյանա Խոդակովսկայա
  • Կոմպոզիտորներ` Վատո Կախիձե
  • Կատարողական պրոդյուսեր` Սերգեյ Նեդելսկի
  • Պրոդյուսերներ
    • Արչիլ Գելովանի
    • Լևան Կորինտելի
  • Գլխավոր կազմակերպիչ
    • Դենիս Կալյուժնի

Մրցանակներ խմբագրել

  • Մոսկովյան 29-րդ միջազգային կինոփառատոնում «Ռուսական եռանկյունի» ֆիլմը ներկայացվել է մրցութային ծրագրին և ստացել ժյուրիի հատուկ մրցանակ՝ «Արծաթե Գեորգի»։
  • Արժանացել է ռուսական Ակադեմիայի կինեմատոգրաֆիական արվեստի ազգային մրցանակի` ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ անվանակարգում (2009):

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Արտադրություն.
    • Անկախ կինոնախագիծ
    • ստուդիա Remka Վրաստան
    • ստուդիա Pronto Production Ուկրաինա
    • ստուդիա SoundSquare Չեխիա
    • ստուդիա UPP Չեխիա
    • Filmové Studio Barrandov կինոկենտրոնի արտադրող-տեխնիկական հիմքի վրա (Չեխիա)
  • Գեղարվեստական ֆիլմ, գունավոր, Dolby Digital, 121 րոպե
  • Կինոթատրոնում առաջին ցուցադրությունը կայացել է 2007 թվականի նոյեմբերի 8-ին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Չնայած որ ֆիլմի գործողություններն ըստ սյուժեի կատարվում են Մոսկվայում և Չեչնիայում, նկարահանումները տեղի են ունեցել Կիևում և Վրաստանում, քանի որ նկարահանող անձնակազմը դժվարություններ է ունեցել` կապված ռուսական վիզայի ստացման հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A Record 63 Countries Vying For Best Foreign-Language Oscar Nod». Yahoo! Movies. 2007 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
  2. Gaydos, Steven; McCarthy, Libby (2008 թ․ հունվարի 15). «Oscar's foreign film race heats up». Variety. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
  3. «Русский треугольник». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել