Ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ
Ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ (ՌԲԻ, խորվաթ. Institut Ruđer Bošković), խորվաթական գիտահետազոտական ինստիտուտ, տեղակայված Շալատի Զագրեբի շրջանում։ Հիմնադրվել է 1950 թվականին։ Ինստիտուտի տնօրենը Տոմե Անտիչին է[2]։
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ և կազմակերպություն |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Gornji Grad–Medveščak?[1] |
Վայր | Šalata? |
Սեփականատեր | Խորվաթիա |
Հիմնադրված է | 1950 |
Պարգևներ | |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
ՆկարագրությունըԽմբագրել
Սա բնական գիտությունների ու տեխնոլոգիայի ոլորտում խորվաթական ամենամեծ գիտահետազոտական ինստիտուտն է։ Այն հիմնադրվել է 1950 թվականին։ Նախապես ուներ չորս ստորաբաժանում. տեսական, մոլեկուլյար և ատոմային, ինչպես նաև էլեկտրոնային ֆիզիկա։ 1951 թվականին ինստիտուտը ստացավ խորվաթ գիտնական Ռուջեր Բոշկովիչի անունը։ Ինստիտուտին նման անվանում տալն առաջարկեց ինստիտուտի հիմնադիրներից մեկը` ֆիզիկոս Իվան Սուպեկը։ 1971 թվականերին այնտեղ աշխատում էր ավելի քան 250 աշխատակից[3]։
Ներկայումս ինստիտուտը հանդիսանում է միջդաստիարակչական հաստատություն։ Այստեղ աշխատում է մոտավորապես 900 մարդ, որոնցից 550 ուսանողներ ու գիտնականներ աշխատում են հետևյալ ոլորտներում. փորձարարական և տեսական ֆիզիկա, նյութերի քիմիա և ֆիզիկա, օրգանական և ֆիզիկական քիմիա, կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն և բժշկություն, հյուսիսային Ադրիատիկի Ռովին շրջանում տեղակայված շրջակա միջավայրի պահպանություն։ 2013 թվականի տվյալներով ինտիտուտի բյուջեն կազմում էր 26,6 միլիոն եվրո[4]։
Խորվաթիայում ՌԲԻ-ին ազգային հաստատություն է, որը զբաղվում է գիտության խնդիրներով, ցուցաբերում է բարձրագույն կրթություն և ակադեմիական հասարակության աջակցություն, պետական ու տեղական օրգանների իշխանություն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Եվրոպական խորհրդի շրջանակներում ՌԲԻ-ն մտնում է Եվրոպական հետազոտական համակարգի կազմի մեջ։ ՌԲԻ-ն համագործակցում է աշխարհի շատ գիտահետազոտական ինստիտուտների ու համալսարանների հետ։
Ինստիտուտի ֆինանսավորման մոտավորապես 75%-ը իրականացվում է Խորվաթիայի կառավարության Կրթության, գիտության և սպորտի նախարարության միջոցով։
ՍտորաբաժանումներԽմբագրել
Ինստիտուտի կազմի մեջ են մտնում 14 գիտահետազոտական ստորաբաժանումներ ու կենտրոններ.
- Տեսական ֆիզիկայի ստորաբաժանում
- Փորձարարական ֆիզիկայի ստորաբաժանում
- Ֆիզիկայի նյութերի ստորաբաժանում
- Էլեկտրոնիկայի ստորաբաժանում
- Ֆիզիկական քիմիայի ստորաբաժանում
- Օրգանական քիմիայի և կենսաքիմիայի ստորաբաժանում
- Քիմիական նյութերի ստորաբաժանում
- Մոլեկուլային կենսաբանության ստորաբաժանում
- Մոլեկուլային բժշկության ստորաբաժանում
- Ծովային հետազոտությունների կենտրոն
- Ծովային և էկոլոգիական կենտրոնների ստորաբաժանում
- Լազերային և ատոմային գիտական հետազոտություններիր ու մշակման ստորաբաժանում
- ЯМР կենտրոն
- Ինֆորմատիկայի և հաշվողականության ստորաբաժանում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ OpenStreetMap (բրիտ․ անգլ.) — 2004.
- ↑ «Tome Antičić»։ irb.hr։ Ruđer Bošković Institute։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-18-ին։ Վերցված է 2014-05-06
- ↑ Зарубежный мир, социально-политические и экономические проблемы, Том 6. Наук. думка, 1984
- ↑ Pivac Nela (2014)։ «Annual Report 2013» (PDF)։ Ruđer Bošković Institute — С. 4-5
ԳրականությունԽմբագրել
- Pivac Nela (2014)։ «Annual Report 2013» (PDF)։ Ruđer Bošković Institute։ Վերցված է 2017-03-24
- Cindro, Nikola; Despotović, R.; Hendeković, J.; Jurin, Mislav; Keglević, D.; Mutabdžija, R.; Pravdić, Velimir, eds. (1980) Institut "Ruđer Bošković" 1950 - 1980. ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ, Զագրեբ.
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.irb.hr/%7CՌուջեր(չաշխատող հղում) Բոշկովիչի ինստիտուտ}}(խորվ.)(անգլ.)