Ռուզվելտ կղզու կամուրջ, վերելակային կամուրջ, Նյու Յորքում գտնվող և միացնող Ռուզվելտ կղզին Քուինս տարածաշրջանի Աստորիա շրջանի հետ։ Կառուցված է Արևելյան գետի ջրանցքի վրա։ Կամուրջը համարվում է միակ հետիոտնային ճանապարհը դեպի Ռուզվելտ կղզի։

Ռուզվելտ կղզու կամուրջ
en/Roosevelt Island Bridge
Կամուրջը ձմռանը
Երկիր ԱՄՆ
ՏեղանքՆյու Յորք
Տեսակկամուրջ
Հատում էԱրևելյան գետ
Երկարություն877 մ
Լայնություն12 մ
Բարձրություն30 մ
Շինարարության սկիզբ1952
Բացման տարեթիվմայիսի 18, 1955
Քարտեզ
Քարտեզ

Շինարարությունը սկսվեց 1952 թվականի մարտի 17-ին և արժեցավ 6,5 մլն դոլար[1]։ Կամուրջը բացվեց 1955 թվականի մայիսի 18-ին, որպես Ուելֆեր կղզու կամուրջ[2]։ 1973 թվականին[3] կամուրջի անունը փոխվեց Ռուզվելտ կղզու կամուրջ։ Երբ կամուրջը բացված վիճակում է, կարող են անցնել մինչև 30 մետր բարձրության նավեր։ Նա ունի 12 մետր լայնություն, իսկ նրա ամբողջական երկարությունը՝ հաշվի առնելով նաև մուտքերը, կազմում է 877 մետր[1]։ Հիմնական կամրջամասի երկարությունը կազմում է 127 մետր[1]։ Նախքան կամուրջը կառուցելը, միակ միջոցը, որով տրանսպորտի միջոցները կարող էին հասնել կղզի, դա Քուինսբորո կամրջի[4] ամբարձիչն էր։ 2001 թվականին Նյու Յորքի տրանսպորտի վարչությունը քննարկում էր կամրջի անշարժ դարձնելու հարցը, որպեսզի կրճատվի ծախսը։ Կամուրջը հազվադեպ էր բացվում, քանի որ կղզու կողքով անցնող նավերը հաճախ անցնում էին Արևելյան գետի[3] արևմտյան ջրանցքով։ Կամուրջների մեծ մասի բացումը կատարվում է սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ, երբ արևմտյան ջրանցքը անվտանգության նկատառումներից ելնելով փակ է լինում[5]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Факты о мосте». Департамент транспорта города Нью-Йорка. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  2. «Welfare Island Gets Own Bridge; $6,500,000 Link With Long Island City Is Opened by Jack and Lundy». The New York Times. 1955 թ․ մայիսի 19. էջ 33. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  3. 3,0 3,1 Lippincott, E.E. (2001 թ․ հունվարի 14). «Neighborhood Report: Roosevelt Island; ... and a Recommendation to Make Its Only Bridge an Immovable Object». The New York Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Guide to Civil Engineering Projects In and Around New York City (2nd ed.). Metropolitan Section, American Society of Civil Engineers. 2009. էջ 45.
  5. «Мост острова Рузвельт». Департамент транспорта города Нью-Йорка. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել