Ռուզվելտի կղզին գտնվում է Իստ Ռիվերի կենտրոնում, հենց Մանհեթենի և Քուինզի մեջտեղում։ Բնիկ հնդկացիները այս վայրը անվանել են Միննահանոկ, սակայն տարիների հետ այն բազմաթիվ անուններ է փոխել։ Կղզին նախևառաջ հայտնի է իր բազմաթիվ բանտերով և ապաստարաններով։ Կղզու բանտերում եղել են բազմաթիվ հայտնի դժբախտ դեմքեր, ինչպիսին օրինակ դերասանուհի Մեյ Վեսթը, ով 1927 թվականին ձերբակալվել է անպարկեշտ պահվածքի համար, ավազակ Դատչ Շուլցը և բլյուզ երգիչ Բիլլի Հոլիդեյը, ինչպես նաև բազմաթիվ այլ քիչ հայտնի դեմքեր։ Ապաստարանները և հիվանդանոցները հայտնի էին սարսափելի պայմաններով և հիվանդների հետ դաժան վերաբերմունքով։ Գրող Չարլզ Դիքենսը դրա մասին գրել է դեռևս 1800-ականներին, իսկ լրագրող Նելլի Բլայը ծպտված գտնվում էր կանանց հոգեբուժարանում, որտեղից դուրս գալուց հետո պատմել է այստեղ կատարվող սարսափների մասին։ Ռուզվելտի կղզու կերպարանափոխությունը բանտերից և հոգեբուժարաններից բնակելի թաղամասի, սկսվել է 1973 թվականից՝ Նորթթաուն թաղամասի զարգացումով։ Այնուհետև միացավ Սաութթաուն թաղամասը՝ էլիտար առանձնատներով և ռեստորաններով։ Կղզին դարձավ հարմարավետ կյանքի վայր, իսկ այսօր այստեղ ապրում են բազմաթիվ հայտնի դեմքեր և անգամ օտարերկրյա դիվանագետներ։ Ռուզվելտի կղզուց առաջին տպավորությունը կարող է դրականից հեռու լինել։ Շատերին այն կարող է ձանձրալի և անհետաքրքիր թվալ, բայց իրականում այստեղ կան շատ տեսարժան վայրեր և այգիներ։ Դրանցից շատերը հասանելի են կղզու շուրջ զբոսանքի ընթացքում։ Այստեղից հրաշալի տեսարաներ են բացվում դեպի Մանհեթեն, Իսթ-Րիվեռ և Քուինզ։ Կղզու որոշ հին հուշարձաններ մանրամասն վերականգնվել են, ներառյալ 1939 թվականի հանրահայտ ‹‹Ութանկյունը››: Բլեքվելի փարոսը կղզու ևս մեկ պատմական արժեք է։ Գոթական ոճով, ութանկյան կառուցվածքով փարոսը կառուցվել է 1872 թվականին Ջեյմս Ռենվիկ Կրտսերի կողմից։ 15 մետրանոց փարոսը գործել է մինչև 1940 թվականը։ Կղզու հարավում ստեղծվել է Սաութփոյնթ այգին։ Այգին բաժանված է թեմատիկ կանաչ սենյակների։ Սաութփոյնթը զբաղեցնում է ծաղկախտով հիվանդների նախկին ապաստարանի՝ Ռենվիկի ավերակները։ Շինությունը նախագծվել է Ջեյմս Ռենվիկ Կրտսերի կողմից։ Հիվանդանոցը բացվել է 1859 թվականին և կառուցվել է հանցագործների հայթայթած քարերով։ Այգու ևս մի հետաքրքիր վայրերից մեկը Ստրեկերի լաբորատորիան է, որը կառուցվել է 1909 թվականին, երկրում որպես պաթոլոգիայի ուսումնասիրման առաջին կենտրոն։

Ռուզվելտ
Տեսակգետի կղզի
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորՆյու Յորք շրջան
Երկարություն3218,688 մետր
Մակերես0,6 կմ²
Անվանված էRobert Blackwell, Sr.?[1] և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Կղզու մակերեսը 0,59 կմ² է, ընդհանուր երկարությունը` 3,2 կմ, լայնությունը` 240 մ։ 370 մետր դեպի ներքև փոքր արհեստական կղզի Ու Տենտն է[2]։

Պատմություն խմբագրել

  • 1637 — Կղզին գնել է հոլանդիայի նահանգապետ Վոտեր Վան Տվիլերը։ Այդ ժամանակ կղզին կրում էր Թվիլեր անունը:Г
  • 1666 — Հոլանդիայի դեմ պատերազմում Անգլիայի հաղթանակից հետո Ջոն Մենինգը գրավեց կղզին։
  • 1686 — Մենինգի փեսա Ռոբերտ Բլեկվեը դարձավ կղզու նոր սեփականատերը և այն կոչեց իր անունով։
  • 1796 — Ռոբերտ Բլեկվեի թոռնիկ Իակով Բլեկվեը կղզում կառուցեց իր տունը։
  • 1828 — Նյու Յորքը 32 000$ գումարով գնեց Բլեկվել կղզին։
  • 1921—1973 — Կղզին կոչվում էր Օժանդակություն։
  • 1973 — Կղզին վերանվանվեց Ռուզվելտ` ի պատիվ ԱՄՆ 32-րդ նախագահ Ռուզվելտի։

Պատկերասրահ խմբագրել

 
Ռուզվելտ կզղու գլխավոր փողոցը

Կրթություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուզվելտի կղզի» հոդվածին։