Ռուդոլֆ Վոլթերս
Ռուդոլֆ Վոլթերս (գերմ.՝ Rudolf Wolters, օգոստոսի 3, 1903, Կոսֆելդ, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - հունվարի 7, 1983, Կոսֆելդ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)՝ գերմանացի ճարտարապետ, Բեռլինի վերակառուցման շպերյան պլանի հիմնական ծրագրավորող, նացիստական ճարտարապետության ներկայացուցիչ։
Ռուդոլֆ Վոլթերս գերմ.՝ Rudolf Wolters | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1903 |
Ծննդավայր | Կոսֆելդ, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | հունվարի 7, 1983 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Կոսֆելդ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան[1], Technische Hochschule Berlin?[1] և Բեռլինի տեխնիկական համալսարան |
Rudolf Wolters Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կոսֆելդ քաղաքում։ Սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում (1923-1924-ական թվականներ) և Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցում (1924-1927-ական թվականներ)։
Ուսման ընթացքում մտերմացել է Ալբերտ Շպերմի հետ։ Վոլթերսի ուսման ավարտը համընկել է Մեծ ճգնաժամի հետ և նա չէր կարողանում աշխատանք գտնել։
1932-1933-ական թվականներին աշխատել է Խորհրդային Միությունում՝ Նովոսիբիրսկում։
Վոլթերսը նախագծել է Իսկայ կայանի երկաթուղայինների ավանը և Տրանսպորտի ռազմական ինժեներների համալսարանը։ 1933 թվականին վերադառնալով Բեռլին գրել է «Մասնագետը Սիբիրում» գիրքը, որտեղ նկարագրել էր կյանքը ԽՍՀՄ-ում։
1933-1937-ական թվականներին աշխատել է Deutsche Reichsbahn-ում։
1937 թվականին Ալբերտ Շպերը ստանալով Գլխավոր շինարարական տեսուչի պաշտոնը և գրեթե դառնալով Ռեյխի գլխավոր ճարտարապետը, Վոլթերսին նշանակեց բաժնի պետ։ Աշխատել է Բեռլինի վերակառուցման պլանի վրա։
Վոլթերսը ղեկավարել է գերմանական ճարտարապետության ներկայացուցիչներին արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ։
Պատերազմից հետո Վոլթերսը վերադառնում է հայրենի քաղաք՝ Կոսֆելդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Lexikon der Goldmann-Taschenbücher (գերմ.) / Hrsg.: W. Goldmann — 1963. — Vol. 1000. — S. 340.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Վոլթերս» հոդվածին։ |