Ռուդոլֆ Մարտիրոսյան

քաղաքական գործիչ

Ռուդոլֆ Գեորգիի Մարտիրոսյան (օգոստոսի 5, 1958(1958-08-05), Գառնաքար), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Ռուդոլֆ Մարտիրոսյան
Ծնվել էօգոստոսի 5, 1958(1958-08-05) (65 տարեկան)
ԾննդավայրԳառնաքար
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ռուդոլֆ Մարտիրոսյանը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 5-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում։ 1975 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

1981-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1984 թվականին եղել է մարզային ռադիոյի, իսկ 1988 թվականից՝ Արցախի հեռուստատեսության հաղորդավար։ 1990 թվականին եղել է ՀԽՍՀ հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրի Արցախի թղթակից։

1992-1993 թվականներին եղել է Հայաստանի հատուկ ծրագրերի պետական վարչության, ապա՝ Արցախի Հանրապետության լրատվության և մամուլի դեպարտամենտի առաջատար մասնագետ՞

1993 թվականին ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

1993-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի քաղբաժնի սպա։ Վարել է «Գոյամարտ» հեռուստատեսային և ռադիո ծրագրերը, եղել զինվորական թղթակից։

1995 թվականի ապրիլի 30-ին Առաջաձորի թիվ 30 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 2-րդ գումարման Գլխավոր Խորհրդի պատգամավոր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինականության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

1999 թվականին եղել է նույն հանձնաժողովի նախագահ։

2000 թվականին ավարտել է Մոսկվայի սլավոնական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը։

2000-2005 թվականներին եղել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամլո ծառայության պետ։

2005 թվականին Առաջաձորի թիվ 14 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։

2007 թվականից Արցախի Հանրապետության նախագահի օգնական է։

Դասախոսել է Շուշիի ժողովրդական համալսարանի իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 24-Ա հրամանագիր, 06.05.2010թ.):

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 24-Ա հրամանագիր, 06.05.2010 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարտիրոսյան Ռուդոլֆ Գեորգիի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել