Ռուբեն Քոչարյան
Ռուբեն Օնիկի Քոչարյան (1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2019, ԱՄՆ), հայ գրաֆիկ։
Ռուբեն Քոչարյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Ռուբեն Օնիկի Քոչարյան |
Ծնվել է | 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 2019 |
Մահվան վայր | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Ռուբեն Քոչարյանը ծնվել է 1940 թվականին, Երևանում: 1946 թվականին նրա ընտանիքն աքսորվել է Սիբիր: Նկարչություն սովորել է խորհրդային գեղանկարիչ Իվան Պավլովի օրոք: 1953 թվականին նրա ընտանիքին թույլ են տվել վերադառնալ Երևան, որտեղ Քոչարյանն ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և սովորել հայ անվանի նկարիչների մոտ: 1955 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի դպրոց և հնարավորություն ստացել ուսումնասիրելու Պուշկինի թանգարանի հնագույն վարպետների աշխատանքները: 1959 թվականին վերադարձել է Երևան, որտեղ համագործակցել է հայտնի նկարիչների հետ: 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նույն թվականին Երևանում կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 1962 թվականից զբաղվել է մանկավարժությամբ[1]։ 1974 թվականին Քոչարյանը գաղթել է Միացյալ Նահանգներ և իր ստուդիան է հիմնել Նյու Յորքի Մեդիսոն Ավենյուում[2]: 1980-1982 թվականներին, հավաքորդի պատվերով, աշատանքների շարք է ստեղծել Հունաստանում: 1986 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, հաստատվել Լոս Անջելեսում և ներկայացվել Heritage Gallery ցուցասրահում: Քոչարյանի աշխատանքներից գտնվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի թանգարաններում[3] և մասնավոր հավաքածուներում[4]:
Մահացել է ԱՄՆ-ում, 2019 թվականի նոյեմբերի 29-ին:
ՍտեղծագործություններԽմբագրել
- «Անանիա Շիրակացի»
- «Արգիշտիի մուտքը Թեյշեբանիի տաճարը»
- «Ուսանողուհու դիմանկար»
- «Էմման»
- Հայկ Ավատար»
- «Աստղիկ աստվածուհու ցայտաղբյուրները»[5]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ «Artist Rising - Original Artwork and High-Quality Art Prints by Living Artists»։ web.archive.org։ 2014-01-06։ Վերցված է 2019-12-01
- ↑ «Art of Rubik Kocharian»։ PeopleOfAr (en-US)։ 2012-10-20։ Վերցված է 2019-12-01
- ↑ «The Creations of Artist Rubik Kocharyan | Art-A-Tsolum» (en-US)։ Վերցված է 2019-12-01
- ↑ «Paintings by Rubik Kocharian»։ rkocharian.blogspot.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-01