Ռուբեն Սանոյան
պետական պաշտոնյա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Սանոյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ժորայի Սանոյան (հոկտեմբերի 15, 1951, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման գործիչ, 2012 թվականի հոկտեմբերի 12-ից Գյումրու քաղաքապետի տեղակալ։
Ռուբեն Սանոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1975) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Օրինաց երկիր |
Կրթություն
խմբագրել- 1971-1975 թթ. սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1969-1971 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1975-1978 թթ. - աշխատել է Կաթնաջրի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ։
- 1978-1979 թթ. - աշխատել է Լենինականի Միկրոէլեկտրաշարժիչների գործարանում, ապա՝ Ստեփան Շահումյանի անվան ակումբի վարիչ։
- 1979-1980 թթ. - Արհեստագործական միությունների ակումբի գեղարվեստական մասի ղեկավար։
- 1981-1983 թթ. - հանգույցի պետ Գյուղշինտրեստում։
- 1983-1987 թթ. - Ստեփան Շահումյանի անվան զբոսայգու գեղարվեստական մասի ղեկավար, ապա թիվ 1 Կուլտուրայի տան տնօրեն։
- 1987-1989 թթ. - Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի տեղակալ։
- 1990-1991 թթ. - Գյուղշինի Ամասիայի տրեստի հանգույցի (շրջանի) պետ։
- 1991-1993 թթ. - «Լուսինե» կոոպերատիվի նախագահ։
- 1993-1996 թթ. - աշխատել է «Գարեջրերի ածիկի» գործարանում որպես տնտեսագետ։
- 1996-1999 թթ. - «Գարեջրերի ածիկի» գործարան ՓԲԸ նախագահ։
- 1999-2005 թթ. - «Շիրակի գարեջրի ածիկի գործարան» ՓԲԸ տնօրեն։
- 2006-2012 թթ. - «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ տնօրեն։
Պետական, քաղաքական և ՏԻՄ գործունեությունը
խմբագրել- Եղել է ՕԵԿ անդամ։
- 2005 թ. մայիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ[1]։
- 2012 թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու թոռ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։