Ռուբեն Թերլեմեզյան

հայ երաժշտագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերլեմեզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Գրիգորի Թերլեմեզյան (1898, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։

Ռուբեն Թերլեմեզյան
Ծնվել է1898
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1942
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Երաժշտական կրթություն է ստացել Վիեննայում։ 1925 թվականից ապրել է Երևանում։

1933-1936 թվականներին ղեկավարել է Հայպետհրատի երաժշտական բաժինը, որտեղ նրա մասնակցությամբ հրատարակվել են Կարա-Մուրզայի, Կոմիտասի, Գրիգոր Սյունու, Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործությունների ժողովածուները։

Հեղինակ է «Կոմիտաս վարդապետի կյանքը և գործունեությունը» (1924), «Քրիստափոր Կարա-Մուրզա» (1925) գրքերը։ Կազմել է Կոմիտասի հուշագրությունները (1930) և «Կոմիտասի հոդվածներ և ուսումնասիրություններ» (1941) ժողովածուները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 291 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։