Ռուբեն Բելիմա
Ռուբեն Բելիմա Ռոդրիգես (իսպ.՝ Rubén Belima Rodrígue, փետրվարի 11, 1992[1][2], Մոստոլես, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» ակումբի և Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1992[1][2] (32 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր |
Մոստոլես, ![]() | |||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||
Քաշ | 73 կգ | |||||||||||
Դիրք | Կիսպաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՌուբենը ֆուտբոլով սկսել է զբաղվել 1999 թվականին՝ «Տորեվեխու» մանկական ակումբում։ 10 տարեկանից սկսած նա դեբյուտել է ակումբի հիմնական կազմում, որը հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2009 թվականին Բելիման, «Տորեվեխու» ակումբում անցկացնելով 7 խաղ, միացել է «Ռեալ Մադրիդ » ֆուտբոլային ակումբին։ 2011 թվականին կիսապաշտպանը սկսել է հանդես գալ «Ռեալ Մադրիդ C»-ում, որի հետ մեկտեղ 2011/2012 մրցաշրջանում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացավ Տերսերայից անցնել «Սեգունդա B»։ 2013 թվականից հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։
Կարիերան հավաքականում
խմբագրելՌուբենի հայրը ծնունդով Բատայից՝ Հասարակածային Գվինեայից է։ 2013 թվականի օգոստոսին կիսապաշտպանը ստացավ Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականում Գաբոնայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին մասնակցելու հրավեր, սակայն խաղը չկայացավ։ 2013 թվականի Նոյեմբերի 16-ին Ռուբենը մասնակցություն ունեցավ Իսպանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին, սակայն խաղը պաշտոնապես չճանաչվեց։ 2014 թվականի մայիսին ազգային հավաքականի կազմում անց է կացրել առաջին խաղը՝ Աֆրիկյան ազգերի գավաթի շրջանակներում՝ Մավրիտանիայի հավաքականի դեմ խաղում[3]։
2015 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի առաջնությունը Մարոկկոյից Հասարակածային Գվինեա տեղափոխելուց հետո Բելիման ընդգրկվեց առաջնության տերերի նախնական հայտում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Мавритания — Экваториальная Гвинея 1:0
- ↑ 2015 Nations Cup: Equatorial Guinea announce squad