Ռուան (ֆուտբոլային ակումբ)

ֆուտբոլային ակումբ

«ՖԱ Ռուան» (ֆր.՝  Football Club de Rouen 1899 կամ FC Rouen), 1899 թվականին Նորմանդիայի Ռուան քաղաքում հիմնված ֆրանսիական ֆուտբոլային ակումբ։

ՖԱ Ռուան
Ամբողջական անուն Football Club de Rouen 1899
Ռուան Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Les rouges «Կարմիրներ»
Les Diables Rouges «Կարմիր Սատանաներ»
Գույներ Կարմիր-սպիտակ
Հիմնադրում 1899 թվականի հուլիսի 11
Երկիր  Ֆրանսիա
Մարզադաշտ Ռոբեր-Դիոշոն, Ռուան
Տարողունակություն 12 018
Նախագահ Ֆրանսիա Ֆաբրիս Տարդի
Մարզիչ Ֆրանսիա Ռոմեն Դյուբրի
Ավագ Ֆրանսիա Ռոժե Ռիո
Կայք
Լիգա Լիգա 2
2016-2017 Լիգա 2
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Հիմնադրման առաջին տարիներից Ռուանը դառնում է ֆրանսիական առաջնության առաջատար ակումբներից մեկը և նորմանդական Հավր Ատլետիկ ֆուտբոլային ակումբի հիմնական մրցակիցը։ 1910 թվականից Ռուան ակումբի մարզադաշտն է դառնում «Բրույերը», որը հետագայում վերանվանվում է «Ռոբեր Դիշոն»՝ ի պատիվ ակումբի հիմնադիր- նախագահ Ռոբեր Դիշոնի։

1933 թվականին նորմանդական երկու ակումբները հավակնում են ստանալ պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ և սկսում են հանդես գալ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ դիվիզիոնում՝ Լիգա 2-ում։ 1936 թվականին Ռուանին հաջողվում է դառնալ Լիգա 2-ի չեմպիոն և բարձրանալ առաջին դիվիզիոն։ Այդ շրջանում ակումբում հանդես էին գալիս ինչպես Ֆրանսիայի ազգային հավաքականի, այնպես էլ արտասահմանյան մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Ժան Նիկոլասը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուան (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։