Ռոստով արենա
Ռոստով արենա (ռուս.՝ Ростов Арена[1]), ֆուտբոլային մարզադաշտ Դոնի Ռոստովում[2]։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ի ՖԻՖԱ-ի որոշմամբ Ռուսաստանի պաշտոնական հայտի հիման վրա մարզադաշտում տեղի կունենա 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերը[3]։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Երկիր | Ռուսաստան |
Բացված | 2017 |
Սեփականատեր | Ռոստովի մարզ |
Տարողություն | 45 000 |
Տնային թիմ | Ռոստով ՖԱ |
Կայք | rostov-arena.ml |
Rostov Arena Վիքիպահեստում |
Տնային թիմը՝ «Ռոստով»։ Արենայի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 15-ին՝ 2017/2018 ՌԴՊԼ 26-րդ տուրի «Ռոստով»-«ՍԿԱ-Խաբարովսկ» (2:0) հանդիպմամբ։
Դիրք
խմբագրելԱպագա մարզադաշտի համար ընտրվել է Դոն գետի ձախ ափը։ Շինարարության գինը կազմում է 19,8 միլիարդ ռուբլի։
Ենթադրյալ բնութագրիչներ
խմբագրել- Կառուցման տարեթիվ՝ 2018
- Տարողություն՝ 45 000 (2018 ԱԱ)
- 37868 (2018 ԱԱ հետո)
- VIP՝ 754
- Մամուլ՝ 2280[4]
- Լուսավորություն՝ 2100 լյուքս
Պատմություն
խմբագրելՄարզադաշտը պետք է հայտնվի Դոն գետի ձախ ափին, Թիավարման ջրանցքի մոտ։ Ռոստովի մարզադաշտը մյուս մարզադաշտերի մեջ առանձնանում է յուրօրինակ ճարտարապետական լուծմամբ։ Հյուսիսային տրիբունան բաց կլինի, այնտեղից կբացվի Դոն գետի գեղեցիկ տեսարան։ Մայիսի 13-ին Մոսկվայում ներկայացված նախագծի համաձայն` Ռոստովի մարզադաշտը կհամապատասխանի ՖԻՖԱ-ի բոլոր հիմնական պահանջներին. կլինեն մանրակրկիտ մտածված անվտանգության համակարգեր, հատուկ կարիքավորների համար տեղեր, VIP-տարածքներ, լրատվամիջոցների համար նախատեսված տեղեր և այլն։
Քաղաքի ամենախոշոր հրապարակում՝ Թատերական հրապարակում, նախատեսվում է հսկայական էկրաններ տեղադրել, որպեսզի մարզադաշտում տեղ չունեցող երկրպագուները կարողանան հետևել աշխարհի առաջնության խաղերին։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018
խմբագրելԱմսաթիվ | Ժամ | Թիմ #1 | Հաշիվ | Թիմ #2 | Փուլ | Հաճախելիություն |
---|---|---|---|---|---|---|
Հունիսի 17 2018 | 21:00 | 1–1 | Խումբ E | 43,109[5] | ||
Հունիսի 20 2018 | 18:00 | 1–0 | Խումբ A | 42,678[6] | ||
Հունիսի 23 2018 | 18:00 | 1–2 | Խումբ F | 43,472[7] | ||
Հունիսի 26 2018 | 21:00 | 1–2 | Խումբ D | 43,472[8] | ||
Հուլիսի 2 2018 | 21:00 | G խմբի հաղթող | — | 2-րդ տեղ H խմբում | Ռաունդ 1/8 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Александр Николич (2015 թ․ մայիսի 21). «Новый стадион к ЧМ-2018 в Ростове-на-Дону получит название «Ростов-Арена»» (ռուսերեն). ИА «Чемпионат-Ростов». Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Л. Рудницкий. (24.12.2010). «Планы строительства и реконструкции российских стадионов к ЧМ-2018» (ռուսերեն). stroyka.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Russia to host 2018 FIFA World Cup» (անգլերեն). Официальный сайт ФИФА. 02.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Стадион ЧМ-2018. Ростов-на-Дону».(չաշխատող հղում)
- ↑ «Match report – Group E – Brazil - Switzerland» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Match report – Group A – Uruguay - Saudi Arabia» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Match report – Group F – Korea Republic - Mexico» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Match report – Group D – Iceland - Croatia» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոստով արենա կատեգորիայում։ |