Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենք
Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենք (ռուս.՝ Здание главного корпуса Ростовского мореходного училища дальнего плавания)[1], շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1914 թվականին Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի համար[2][3]։ Գտնվում է ք. Դոնի Ռոստով, Սեդովի փողոց, 8/2, լիտեր A հասցեով[1]։ Ներկայումս շենքում գործում է Գ. Յ. Սեդովի անվան ջրային տրանսպորտի ինստիտուտի գլխավոր մասնաշենքը։ Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենքն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Հիմնադրված է | 1914 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելԴոնի Ռոստովում ծովագնացական դասընթացները բացվել են 1876 թվականին, իսկ 1896 թվականին նրանց համար կառուցվել է սեփական շենք։ 20-րդ դարի սկզբին ծովագնացական դասընթացները վերափոխվեցին «Հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի»։ Նրա համար նոր ուսումնական մասնաշենք կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենքը կառուցվել է 1914 թվականին ծովագնացական դասընթացների առաջին շենքից ոչ հեռու[3]։
1974 թվականին շենքի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այս շենքում ծովագնացական արվեստ են ուսումնասիրել Մ. Բ. Բելոուսովն ու Ն. Ա. Լունինը։ Հայրենիքի հանձնարարությունները կատարելիս ցուցաբերած հերոսության և քաջության համար նրանք արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման»[2]։ Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 հրամանով Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենքը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]։
Ճարտարապետություն
խմբագրելՇենքը կառուցվել է մոդեռն ոճով։ Նրա հատակագիծն ուղղանկյունաձև է, երկար ճակատը նայում է Սեդովի փողոցին[2]։ Երկհարկանի աղյուսե շենքն ունի թեք տանիք։ Ճակատի կենտրոնական մասն ընդգծված է ելուստավորմամբ և ունի աղեղնաձև ավարտ։ Գլխավոր ճակատի կողային ելունները ծայրամասերում ունեն ատտիկոսով զարդարված ելուստավորում[3]։ Ճակատի ձևավորման մեջ օգտագործվել են կաթիլաձև ներդիրներ, միջհարկային գոտիներ, աղյուսե զարդաքիվեր, սվաղային երեսկալներ։ Շենքն ունի պլանավորման միջանցքային համակարգ՝ սենյակների երկկողմանի տեղադրմամբ[2]։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 30.
- ↑ 3,0 3,1 3,2 «Здание Ростовского морского колледжа». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.