Ռոստովի առևտրային արական ուսումնարան
Ռոստովի առևտրային արական ուսումնարան (ռուս.՝ Ростовское коммерческое мужское училище), Դոնի Ռոստովի ուսումնարաններից մեկը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը։
Տեսակ | տեսարժան վայր և դպրոցի շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելՍկսած 1890-ական թվականներից Դոնի Ռոստովում քննարկվում էր տնտեսական ուղղվածության ուսումնական հաստատություն հիմնելու մասին հարցը։ 1891 թվականին կազմվեց քաղաքում Առևտրային ակադեմիա բացելու նախագիծ, որն իրականացնել չհաջողվեց։ Միայն տասը տարի անց` 1900 թվականին, վաճառականների ընկերակցության միջոցներով բացվեց Ռոստովի առևտրային արական ուսումնարանը, որի տնօրեն դարձավ Խարկովի կայսերական համալսարանի շրջանավարտ, պետական խորհրդական Պյոտր Վերխովսկին (1822-1900)[1]։
1901 թվականին այդ առևտրային ուսումնարանին կից բացվեց առևտրային դպրոց (Կալվածատերերի փոխադարձ ընկերակցության միջոցներով)։ 1902-1904 թվականներին կրկին վաճառականների նվիրատվությունններով և միջոցներով կառուցվեց կոմերցիոն ուսումնարանի եռահարկ շենքը Նիկոլսկայա, 150 փողոցի (այժմ` Սոցիալիստական փողոց, 162, որտեղ գտնվում է շինարարական համալսարանի ուսումնական մասնաշենքը) և Բոգատյանովսկի զառիվայր պողոտայի խաչմերուկում։ 1907 թվականին բացվեցին առևտրային ուսումնարանի կանանց բաժանմունքը և առևտրային գիտելիքների երեկոյան դասընթացները[1]։ Ռոստովի առևտրային ուսումնարանը տիրապետում էր ժամանակակից սարքավորումների, գրադարանի և հիասքանչ դահլիճի, այնտեղ կար նաև Նիկոլայ Հրաշագործ տնային եկեղեցին[2]։
Այս շենքի հետ են կապված Դոնում բարձրագույն տնտեսագիտական կրթության պատմության հետագա էջերը։ 1918-1920 թվականներին այստեղ գործում էր Դոնի առևտրային ինստիտուտը, 1920-1922 թվականներին` Դոնի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1921 թվականի աշնանից նախկին առևտրային ուսումնարանի շենքում, բացի Դոնի ժողովրդական տնտեսության ինստիտուտից, տեղավորվել էին նաև 2-րդ արդյունաբերական-տնտեսական դպրոցը և Դոնի մանկավարժական տեխնիկումը։ 1931 թվականից այնտեղ սկսեց գործել Ռոստովի ֆինանսատնտեսական ինստիտուտը (այժմ` Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարան[1])։
Ներկայումս Ռոստովի նախկին առևտրային ուսումնարանի շենքում գտնվում է Ռոստովի պետական շինարարական համալսարանը, որը 2016 թվականի ապրիլի 15-ին մտավ Դոնի պետական տեխնիկական համալսարանի կազմի մեջ։
Այս շենքը Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձան է, գրանցման համարը` 6100040000[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Նիկոլայ Հրաշագործ տնային եկեղեցին
-
Եկեղեցու պատկերակալը
-
Ուսումնարանի դահլիճը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «На пути к РФЭИ». Վերցված է 2017 Փետրվար 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ростов-на-Дону. Домовая церковь Николая Чудотворца при Ростовском Коммерческом училище
- ↑ «ЗДАНИЕ ГОРОДСКОГО КОММЕРЧЕСКОГО УЧИЛИЩА». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.