Ռոստիսլավ Բրատուն

ուկրաինացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ

Ռոստիսլավ Բրատուն (ուկրաիներեն՝ Ростисла́в Андрі́йович Брату́нь, հունվարի 7, 1927(1927-01-07) կամ 1927[1], Լյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 1995(1995-03-08) կամ 1995[1], Լվով, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՄԿԿ անդամ՝ 1954 թվականից։

Ռոստիսլավ Բրատուն
Ծնվել էհունվարի 7, 1927(1927-01-07) կամ 1927[1]
ԾննդավայրԼյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 8, 1995(1995-03-08) կամ 1995[1]
Վախճանի վայրԼվով, Ուկրաինա
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[2]
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ և երգերի հեղինակ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ[3]
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱմուսինNeolina Bratun?
ԱզգականներOlha Kolesnichenko? և Mykola Shpak?

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է Լվովի Ի. Ֆրանկոյի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերի և ամսագրերի խմբագրություններում։ 1963-1966 թվականներին եղել է «Ժովտեն» («Հոկտեմբեր») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Եղել է Լվովի գրողների միության նախագահը։

Հրատարակել է բանաստեղծական մի շարք ժողովածուներ՝ «Սեպտեմբեր» (1949), «Երգ կամքի մասին» (1953), «Կրակ» (1956), «Ես Ուկրաինայի որդին եմ» (1958), «Սիրո ժամանակը» (1960), «Կանադական գիրք» (1963), «Խարույկ» (1966), «Խաչմերուկ» (1969) և այլն։

Բրատունը գրել է նաև հրապարակախոսական գրքեր և երգերի տեքստեր։

Պարգևատրվել է «Պատվո նշան» և Ժողովուրդների բարեկամության շքանշանով[4]։

Ռոստիսլավ Բրատունը հայերեն

խմբագրել
  • «Թողնում են քաղաքն ու դաշտ եմ գնում...»; «Աստղեր են հանգում...»; «Երբ սեղմում ես ձեռքը բարեկամի...»: Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 81-84։ Թարգմ.՝ Ն. Միքայելյան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 365. — ISBN 978-966-8955-00-6
  3. http://web.archive.org/web/20170208180329/http://zbruc.eu/node/26557
  4. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 80։