Մարիա Ռոզա Կանելաս (հուլիսի 30, 1941 - հունիսի 10, 2004), ավելի հայտնի որպես Ռոսինա դե Վալենսա, բրազիլացի կոմպոզիտոր, գործիքավորող և երաժիշտ։ Համարվում է բրազիլական երաժշտության լավագույն ակուստիկ կիթառահարներից մեկը և նվագել է բազմաթիվ հայտնի արտիստների հետ, այդ թվում՝ Բադեն Պաուելի, Սերջիո Մենդեսի, Սիլվիա Տելեսի և Սիվուկայի հետ։

Ռոսինա դե Վալենսա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունպորտ.՝ Maria Rosa Canelas
Նաև հայտնի է որպեսRosinha de Valença
Ծնվել էհուլիսի 30, 1941(1941-07-30)[1]
Վալենսա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Երկիր Բրազիլիա
Մահացել էհունիսի 10, 2004(2004-06-10)[1] (62 տարեկան)
Վալենսա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Ժանրերբոսա նովա և ջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջազ կիթառահար, կիթառահար և երաժիշտ
Գործիքներկիթառ
ԼեյբլRCA Records և Elenco?

Կենսագրություն խմբագրել

Մարիա Ռոզա Կանելասը ծնվել է 1941 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Վալենսա քաղաքումԼ Ակուստիկ կիթառ նվագելով սկսել է հետաքրքրվել մանուկ հասակում, երբ տեսել է, որ եղբորն այն նվագում է։ Ինքն իրեն սովորել է նվագել՝ ռադիոյով երաժշտություն լսելով։ 12 տարեկանում նա նվագել է իր հայրենի քաղաքի բազմաթիվ արտիստների հետ, բարերում և Radio Valença-ում։ 1960 թվականին նա դադարել է սովորել տարրական դպրոցում որ իրեն նվիրի երաժշտական կարիերայի[2]։ Որպես երաժիշտ առաջին տարիները դժվար են եղել. Նրա ընտանիքին դուր չի եկել կիթառ նվագելու գաղափարը, և երբ նա սկսել է իր կարիերան, հանրային ճանաչում չի ունեցել[3]։

1963 թվականին Վալենսան տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո։ Այնտեղ նա հանդիպել է լրագրող Սերջիո Պորտոյին, որն էլ ստեղծել է նրա գեղարվեստական անունը՝ նկարագրելով Կանելասին որպես նվագող իր ամբողջ քաղաքի համար։ Սերջիոն նրան անվանել է Ռոսինա դե Վալենսա[2]։ Նա ծանոթացրել է աղջկան Բադեն Փաուելի և Գրավադորա Էլենկոյի պրոդյուսեր Ալոիսիո Օլիվեյրայի հետ։ Փաուելը սկսել է նվագել նրա հետ՝ բրազիլական երաժշտության մեջ կիթառ նվագելու նոր ձևով[4]։ Օլիվեյրան հավանել է նրա աշխատանքը և նրան հրավիրել ալբոմ ձայնագրելու։ Այն ստացել է Apresentando Rosinha de Valença անունը և թողարկվել է նույն թվականին[2]։ Դրանից հետո նրան հրավիրել են ութ ամիս նվագելու Bottle գիշերային ակումբում և ելույթ ունենալու հեռուստաշոուներում և ռադիոյում։ Մեկ տարի անց նա հանդես է եկել O Fino da Bossa մեծ շոուում, Սան Պաուլոյի Teatro Paramount- ում[5]։ Նա նաև նվագել է Նարա Լեաոյի և Կվարտետո էմ Սիի հետ[6]։

1964 թվականին, Վակենսան մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ելույթ ունենալու Սերջիո Մենդեսի և Բրազիլի 65-ի հետ։ Այս 8-ամսյա շրջագայության ընթացքում Վալենսան Մենդեսի և նրա խմբի հետ ձայնագրել է երկու ալբոմ[5]։ 1965 թվականին նա բրազիլական խմբի հետ մեկնել է Եվրոպա՝ որպես մենակատար։ Այս խումբը այցելել և ելույթ է ունեցել Եվրոպայի 24 փրկրներում և Ճապոնիայում։ 1968 թվականին Վալենսան նորից մեկնել է երկար շրջագայության, որն ավարտվել է 1971 թվականին, երբ նա վերադարձել է Բրազիլիա։ Այս տարիների ընթացքում Վալենսան այցելել է ԽՍՀՄ, Իսրայել, Շվեյցարիա, Իտալիա, Պորտուգալիա և աֆրիկյան որոշ երկրներ։ Նա նաև նվագե է Սթեն Գետսի, Սառա Վոնի և Հենրի Մանչինիի հետ[6]։

Վերադառնալով Բրազիլիա նա նվագել է Մարտինյո դա Վիլայի հետ՝ մասնակցել նրա չորս ալբոմների ստեղծմանը։ 1974 թվականին, մեկ այլ արտասահմանյան շրջագայությունից հետո, Վալենսան կազմակերպել է իր սեփական խումբը, որը կազմված էր հայտնի երաժիշտներից, ինչպիսիք են Ժոա Դոնատոն, Կոպինյան, Իվոն Լարան և Միուչան[2][5]։ 1977 թվականին նա ելույթ է ունեցել Sivuca-ի հետ՝ ձայնագրելով նրա հետ կենդանի ալբոմ՝ Sivuca e Rosinha de Valença ao vivo անունով։ Մեկ այլ նշանավոր ալբոմ էր Waltel Blanco- ի հետ՝ Violões em dois estilos, որը թողարկվել է 1980 թվականին[4]։

Վալենսայի երաժշտական կարիերան ժամանակից շուտ ավարտվել է առողջական խնդիրների պատճառով. քանի որ ուղեղի վնասվածք է ստացել սրտի կաթվածից[5]։ Նա մահացել է շնչառական անբավարարությունից 2004 թվականին, իր հայրենի քաղաքում, 12 տարի անգիտակից վիճակում մնալուց հետո[7]։

Հիշատակ խմբագրել

2000 թվականին Secretaria Estadual de Cultura-ի անդամ Ջալուսա Բարսելոսը-ը Վալենսային նվիրված բարեգործական համերգ է կազմակերպվել, որը կազմակերպել էր։ Այս միջոցառումը կոչվել է «Մի գիշեր Ռոսինյայի համար», որի գլխավոր տնօրենն էր Հարոլդո Կոստան, իսկ երաժշտական ղեկավարը՝ Խորխե Սիմասը։ Շատ նշանավոր արտիստների թվում էին Բեթ Կարվալյոն, Դոնա Իվոն Լարան, Ֆրենսիս Հիմեն, Օլիվիա Հիմեն, Ժոաո Նոգեյրան, Ջոյսը, Լեցի Բրանդաոն, Միուչան, MPB-4, Պաուլինյո դա Վիոլան և Կվարտետո էմ Սին[6]։

Վալենսայի մահից հետո Մարիա Բեթանիան թողարկել է Namorando a Rosa ալբոմը։ Ալբոմի ստեղծմանը նպաստել են Վալենսայի բազմաթիվ ընկերներ և պրոֆեսիոնալ գործընկերներ՝ Մարտինյո դա Վիլան, Իվոն Լարան, Ալչիոն, Միուչան, Կաետանո Վելոսոն, Չիկո Բուարկեն, Ջոաննան, Բեբել Ժիլբերտոն, Հերմետո Պասկոալը, Տուրիբիո Սանտոսը և Յամանդու Կոստան։ Յուրաքանչյուր արտիստ ձայնագրել է Վալենսայի հեղինակած երգերից մեկը և վերհիշեց կիթառահարի հետ իրենց հարաբերությունները[3][8]։  

Վալենսայի երգերը կատարել են Մարտինյո դա Վիլան, Ջոաննան, Զեզե Մոտան, Ռուի Մաուրիտին, Տիտո Մադին, Նանա Կայմին, Սեզար Կամարգո Մարիանոն, Վանդերլեան, Լեցի Բրանդաոն, Մարիա Բեթանիան և Պաուլինյո Նոգեյրան[6]։

Սկավառակագիտություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 1964: Apresentando Rosinha de Valença (Elenco)[9]
  • 1970: Rosinha de Valença apresenta Ipanema Beat (RCA Victor)
  • 1971: Um violão em primeiro plano (RCA/BMG)
  • 1973: Rosinha_de_Valença_(album) (Som Livre)
  • 1976: Cheiro de Mato' (Odeon)
  • 1980: Violões em dois estilos (Som Livre), with Waltel Branco
  • 1990: Rosinha de Valença & Flavio Faria (feat. Toots Thielemans; Iris Music)շ

Կենդանի ալբոմներ խմբագրել

  • 1966: Rosinha de Valença ao vivo (Forma)
  • 1975: Rosinha de Valença e banda ao vivo (Odeon)
  • 1977: Sivuca e Rosinha de Valença ao vivo (RCA Pure Gold), with Sivuca

Որպես ներդրող խմբագրել

  • 1965: Bud_Shank_&_His_Brazilian_Friends by Bud_Shank|Bud Shank, with João_Donato|João Donato
  • 1965: Brasil 65 (Capitol), by Wanda de Sah featuring Sérgio Mendes Trio
  • 1965: In person at El Matador (Atlantic/Fermata), by Sérgio Mendes and Brasil '65

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Rosinha de Valença». MPBNet (Portuguese). Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Caldeira, João Bernardo (2004 թ․ դեկտեմբերի 17). «Rosinha de todo o Brasil: Maria Bethânia e Miúcha lançam disco-homenagem à violonista e compositora Rosinha de Valença». JB Online (Portuguese). Terra. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Nassif, Luis (2001 թ․ նոյեմբերի 18). «O violão que emudeceu». Folha de S.Paulo. São Paulo.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Neder, Alvaro. «Rosinha de Valença: Biography». Allmusic. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Rosinha de Valença». Dicionário Cravo Albin da Música Popular Brasileira. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Morre a violonista Rosinha de Valença | + Pop | Tribuna PR - Paraná Online». Tribuna PR - Paraná Online (բրազիլական պորտուգալերեն). 2004 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Nunes, Henrique (2005 թ․ փետրվարի 3). «Jardim de Valença». Diário do Nordeste (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Rosinha de Valença». Cliquemusic (Portuguese). Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)