Ռոնալդ Բեյթս
Ռոնալդ Բեյթս (անգլ.՝ Ronald Bates, 1932[1], Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ[2] - օգոստոսի 25, 1986[3][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), բալետի ամերիկացի լուսային ձևավորող, աշխատել է հիմնականում Նյու Յորք Սիթի բալետի համար։
Ռոնալդ Բեյթս | |
---|---|
Ծնվել է | 1932[1] |
Ծննդավայր | Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ[2] |
Մահացել է | օգոստոսի 25, 1986[3][2] |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Լոս Անջելես քաղաքի քոլեջ[2] |
Մասնագիտություն | դիզայներ, լուսավորման նկարիչ և stage manager |
Ամուսին | Դիանա Ադամս |
Կյանք և կարիերա
խմբագրելԲեյթսը ծնվել է 1932 թվականին, Արկանզաս նահանգի Ֆորթ Սմիթ քաղաքում։ Նա բեմի ձևավորում է սովորել Լոս Անջելեսի ուսումնարանում, որից հետո ծառայել է ռազմածովային նավատորմում։ Նա այդ ժամանակ աշխատել է որպես ուսումնարանի գեղարվեստկան ղեկավար, այնուհետև Կալիֆոռնիայում երկու տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և այդ պաշտոնում աշխատում է Սիթի Բալետի համահիմնադիր Լինկոլ Կիրսթեյնի համար ստեղծված օպերային ստեղծագործությունների վրա։
Բեյթսը սկսում է աշխատել Նյու Յորք Սիթի Բալետում 1957 թվականին, որպես ստեղծագործությունների բեմադրող։
Կոնեկտիկուտի Սթրաթֆորդի Մոցարտի և Շեքսպիրի փառատոնների ժամանակ և Նյու Յորք Սիթիի NBC օպերային ընկերության համար աշխատելուց հետո նա միացել է Նյու Յորք Սիթի բալետին Քիրսթեինի հրավերով և ավելի քան 20 տարի մնացել և աշխատել է այնտեղ որպես ստեղծագործությունների բեմադրող։
Նրա պարտականություններից էին Նյու Յորք Սիթի թատրոնի բալետների տեխնիկական հարցերի նախագծումն ու իրականացումը, որտեղ նա նաև տեխնիկական գծով տնօրեն էր։ Նա նաև զբաղվել է լույսերի և բալետի բեմադրության համար դեկորացիայի փոխադրմամբ դեպի ընկերության` Սարատոգա Սպրինգում գտնվող ամառանոց, ինչպես նաև` ճանապարհորդությունների ժամանակ, թե՛ նահանգում, թե՛ արտերկրում։
Բեյթսը եղել է լուսային ձևավորման ղեկավար Սիթի բալետի համար և սերտ համագործակցել է հիմնադիր բալետմաստեր (և համահիմնադիր) Ջորջ Բալանչինի և համահիմնադիր բալետմաստեր Ջերոմ Ռոբինսի հետ։ Նա ղեկավարել է պարահրապարակների և բեմահարթակի կառուցումը և վերանորոգել է[4] Արմավենիների լողափ դահլիճը Արմավենիների լողափ փառատոնի համար։ Նա ճամփորդել է արտերկրում` Նյու Յորք Սիթի Բալետի ներկայացումների ժամանակ տեխնիկական խնդիրներ լուծելու և լուսավորություն ապահովելու համար, հիմնականում` Ցյուրիխի թատրոնում, որտեղ Նյու Յորք Սիթի Բալետի նախկին առաջատար պարուհի Պատրիսիա Նեարը գեղարվեստական ղեկավար էր։
Բալանչինի և Պերի Սիլվեյի հետ միասին Բեյթսը մշակել է «Բալանչինի` զամբյուղից հյուսված հատակը» ("Balanchine basket-weave floor"), որն օգնել է նվազեցնել պարողների վնասվածքները[5]։
Անձնական կյանք
խմբագրելԲեյթսն ամուսնացել է Դիանա Ադամսի հետ, որը ժամանակին Նյու Յորք Սիթի բալետի առաջատար պարողն էր։ Նրանք ամուսնալուծվել են։ Նրանք ունեցել են մեկ դուստր` Ջորջինան[5]։
Մահ
խմբագրելԲեյթսը մահացել է սրտի կաթվածից, 1986 թվականի օգոստոսի 25-ին, Մանհեթենում, 54 տարեկան հասակում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.abt.org/people/ronald-bates/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «American Ballet Theatre archivee». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Dunning, Jennifer, The New York Times, 26 August 1986, «Ronald Bates, Stage Designer». Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.