Ռոյ Չիպոլինա (անգլ.՝ Roy Chipolina, հունվարի 20, 1983(1983-01-20)[1], Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), ջիբրալթարցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս «Լինկոլն» ֆուտբոլային ակումբի և Ջիբրալթարի հավաքականի կազմում։

Ռոյ Չիպոլինա
անգլ.՝ Roy Chipolina
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1983(1983-01-20)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն
Դիրք կենտրոնական պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Ռոյ Չիպոլինան իր կարիերան սկսել է «Լինկոլն» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Հանդես գալով թիմի բոլոր տարիքային խմբերում նա 2002 թվականին պայմանագիր է կնքել թիմի հետ։

Նա իր դեբյուտային մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման։ Մինչ այժմ նա թիմի կազմում մասնակցել է 369 հանդիպման դառնալով 14 գոլի հեղինակ։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ռոյ Չիպոլինան Ջիբրալթարի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի նոյեմբերին կայացած Սլովակիայի հավաքականի դեմ խաղում[2]։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։

Հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2014 թվականի մարտի 2-ին՝ Ֆարեյրան կղզիների հավաքականի դեմ խաղում՝ բացելով խաղի հաշիվը։ Խաղն ավարտվել է 1։4 հաշվով[3]։

Վիճակագրություն

խմբագրել

Միջազգային

խմբագրել
Ջիբրալթար
Տարի Խաղ Գոլ
2013 1 0
2014 7 1
2015 3 0
Արդյունք 11 1

Խաղերն ու գոլերը հավաքականի կազմում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Gibraltar 0-0 Slovakia – extended match report». footballgibraltar.wordpress.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Gibraltar 1-4 Faroe Islands». Football Gibraltar. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Չիպոլինա» հոդվածին։