Ռոմա երաժշտական թատրոն (լեհ.՝ Teatr Muzyczny «Roma»), երաժշտական թատրոն Վարշավայում։ Մինչև 1990-ական թվականները կոչվել է «Վարշավյան օպերետ»[1]։

Ռոմա երաժշտական թատրոն
Տեսակերաժշտական թատրոն
Երկիր Լեհաստան
Գտնվելու վայրըŚródmieście
 Roma Theatre in Warsaw Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1966 թվականից թատրոնը գտնվում է Վարշավայի կենտրոնում, Նավոգրոդզկայա փողոց, տուն 49 հասցեում[2]։ Թատրոնի խաղացանկում ներառված են մյուզիքլներ և դասական օպերետներ։ Թատրոնը վարում է մյուզիքլները հանրայնացնելու քաղաքականություն և ցուցադրում է աճող հետաքրքրվածությունն այդ ժանրի հանդեպ։ Օրինակ, «Օպերայի ուրվականը» մյուզիքլը, որը ցուցադրվել է թատրոնի բեմին, տեսել է գրեթե 700.000 հանդիսատես։ 15 տարվա մեջ թատրոնն ունեցել է ավելի քան 3 միլիոն այցելու[3]։ Սկսած 1998 թվականից` թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է Վոյցեխ Կեպչինսկին (լեհ.՝ Wojciech Kępczyński), իսկ գրական մասի պատասխանատուն Միխալ Վոյնարովսկին է։ Թատրոնի բեմից լեհ հասարակությունն են ներկայացվել մյուզիքլի պատմության մեջ երեք ամենահայտնի բեմադրությունները` Էնդրու Լլոյդ Ուէբերի «Կատուներ», «Օպերայի ուրվականը» և Կլոդ Միշել Շյոնբերգի «Մերժվածները»։ Թատրոնի բեմում ներկայացվել են լեհական մյուզիքլների առաջնախաղեր, այդ թվում և` «Պարոն Կլյակսի ակադեմիան» (2007) ընտանեկան մյուզիքլը։

Թատրոնի ներկայիս խաղացանկում կան դասական օպերետներ, ինչպես, օրինակ, Ֆրանց Լեգարի «Ուրախ այրին» և Ժակ Օֆենբախի «Օրփեոսը դժոխքում» ստեղծագործությունները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Operetka Warszawska — Teatr Roma». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Encyklopedia Warszawy. — Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 1994. — 612 с. — ISBN 83-01-08836-2
  3. Թատրոնի մասին` պաշտոնական կայքում. TeatrRoma.Pl: PL Արխիվացված 2015-03-19 Wayback Machine, EN Արխիվացված 2015-04-06 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմա երաժշտական թատրոն» հոդվածին։