Ռոման Կոլոդկին (ռուս.՝ Рома́н Анато́льевич Коло́дкин, հուլիսի 29, 1960(1960-07-29), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Ռոման Կոլոդկին
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 29, 1960(1960-07-29) (63 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռոման Կոլոդկինը ծնվել է 1960 թվականի հուլիսի 29-ին Լենինգրադում։ Նրա հայրը՝ Անատոլի Լազարևիչ Կոլոդկինը, եղել է փաստաբան, ծովային իրավունքի առաջատար մասնագետ։

1982 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավագիտական գիտությունների թեկնածու է։

  • 1986-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ծովային նավատորմի նախարարության աշխատակից։
  • 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ՌՖԽՍՀ գերագույն խորհրդի համակարգի աշխատակից։
  • 1991 թվականից մինչև 1992 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի օգնական։
  • 1992 թվականից մինչև 1997 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության իրավական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժանմունքի վարիչ։
  • 1997 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքում և այլ միջազգային կազմակերպությաններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ։
  • 2001 թվականից մինչև 2009 թվականն զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության իրավական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 2003-2011 և 2015 թվականը եղել է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ։
  • 2009 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերը 15-ը եղել է Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան և Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպության մշտական ներկայացուցիչ համատեղության կարգով[1][2]։
  • 2015 թվականից մինչև 2017 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության իրավական դեպարտամենտի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 2017 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային տրիբունալի դատավոր[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի դեկտեմբերի 10)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի հուլիսի 20)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի հոկտեմբերի 21)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 5.11.2009 № 1239 «О назначении Колодкина Р. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Нидерландов и Постоянным представителем Российской Федерации при Организации по запрещению химического оружия в Гааге, Королевство Нидерландов, по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 15.09.2015 № 462 «О Колодкине Р. А.»
  3. (անգլ.)
  4. Указ Президента Российской Федерации от 10.12.1995 г. № 1241 "О присвоении дипломатических рангов"
  5. Указ Президента Российской Федерации от 20.07.2005 г. № 830 "О присвоении дипломатических рангов"
  6. «Указ Президента Российской Федерации от 21.10.2010 № 1275 «О присвоении Колодкину Р. А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել