Ռոկե Ժունիոր

բրազիլական Ֆուտբոլիստ

Ժոզե Վիտոր Ռոկե Ժունիոր (պորտ.՝ José Vítor Roque Júnior, օգոստոսի 31, 1976(1976-08-31)[1], Santa Rita do Sapucaí, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Ռոկե Ժունիոր
պորտ.՝ Roque Júnior
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1976(1976-08-31)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Santa Rita do Sapucaí, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերա խմբագրել

Ռոկե Ժունիորը կարիերան սկսել է «Սանտարիտենսե» ակումբում՝ հայրենի Սանտա Ռիտա դու Սապուկայ քաղաքից։ Այնտեղից նա տեղափոխվեց «Սան Ժոզե» ակումբ։ 1995 թվականին Ռոկեն դարձել է «Պալմեյրասի» խաղացող, որտեղ մեկ տարի անց դարձել է նահանգի չեմպիոն։ Սակայն ժամանակի մեծ մասը ֆուտբոլիստն անցկացրել է պահեստայինների նստարանին։ Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆիլիպե Սկոլարիի պաշտոնը ստանձնելուց հետո Ժունիորը աստիճանաբար դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող, որի հետ նվաճեց Բրազիլիայի գավաթը, Մերկոսուրի գավաթը, Լիբերտադորեսի Գավաթը և Ռիո-Սան Պաուլոյի մրցաշարը։

2000 թվականին Ռոկե Ժունիորսը տեղափոխվեց իտալական «Միլան»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանի համար 5,5 միլիոն դոլար աշխատավարձով։ Առաջին երկու տարիներին ֆուտբոլիստը «ռոսոներիների» հիմքի ամուր խաղացող էր, սակայն 2002 թվականի ամռանը նա վնասվածք ստացավ, որը նրան դուրս բերեց ակումբի մեկնարկային կազմից։ 2003 թվականի օգոստոսին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Լիդս Յունայթեդ»[2],բայց այնտեղ նա հաճախ կոպիտ սխալներ էր թույլ տալիս և, ի վերջո, նստում էր պահեստայինների նստարանին[3]։ 2004 թվականի հունվարին բրազիլացին վարձակալվեց «Սիենայի» կողմից, քանի որ Լիդսը չէր կարողանում ֆուտբոլիստին վճարել շաբաթական 10 հազար ֆունտ աշխատավարձ, սակայն նոր թիմում ֆուտբոլիստը չկարողացավ իրեն դրսևորել։

2004 թվականի հուլիսի 8-ին պաշտպանը տեղափոխվեց գերմանական «Բայեր 04» ակումբ, որը փոխարինող էր փնտրում ակումբից հեռացած Լուսիոյին[4]։ Այս թիմում ֆուտբոլիստը դարձավ հիմքի ամուր խաղացող՝ կազմելով բրազիլական կենտրոնական պաշտպանների կապաշարը Ժուանի հետ։ 2006 թվականին նա ստացել էր ծնկատակի ջիլի վնասվածք և գրեթե մեկ տարի չէր խաղացել[5], իսկ վերադառնալուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում։ 2007 թվականի հոկտեմբերին նա մեկ տարվա պայմանագիր կնքեց «Դույսբուրգի» հետ[6], սակայն ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում։

2008 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էր-Ռայան», որտեղ անցկացրել է ընդամենը 3 խաղ, իսկ հետո հայրենիք է վերադարձել «Պալմեյրաս»[7]։ Ֆուտբոլիստը կարիերան ավարտել է «Իտուանո» ակումբում 2010 թվականին[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Աշխարհի չեմպիոն՝ 2002
  • ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթակիր՝ 2005
  • Սան Պաուլու նահանգի չեմպիոն՝ 1996
  • Բրազիլիայի Գավաթակիր՝ 1998
  • Լիբերտադորեսի Գավաթակիր՝ 1999
  • Ռիո-Սան Պաուլոյի մրցաշարի չեմպիոն՝ 2000
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 2003
  • Իտալիայի Գավաթակիր՝ 2003
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ 2003
  • Naranja Cup of Valencia (Spain)՝ 1997
  • Maria Quiteria Cup՝ 1997
  • Մերկոսուլի Գավաթակիր՝ 1998

Անձնական խմբագրել

  • «Արծաթե գնդակի» դափնեկիր (ըստ «Պլակար» ամսագրի)՝ 1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Роке Жуниор покидает Италию». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Роке Жуниор перешел в «Сьену»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Роке Жуниор перешёл из «Милана» в «Байер»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Роке Жуниор восстановился после травмы». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Роке Жуниор перешел в «Дуйсбург»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Роке Жуниор вернулся на родину». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Роке Жуниор перешёл в «Итуано»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.