Ռոզա Վարդանյան

հայ արձակագիր, մանկագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոզա Արամայիսի Վարդանյան (նոյեմբերի 10, 1948(1948-11-10), Դարպաս, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Լոռու մարզ), հայ բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր։

Ռոզա Վարդանյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1948(1948-11-10) (75 տարեկան)
ԾննդավայրԴարպաս, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, արձակագիր և մանկագիր
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռոզա Վարդանյանը ծնվել է Լոռու մարզի Դարպաս գյուղում։ Կարճ ժամանակ անց ընտանիքով տեղափոխվել են Վանաձոր։ 1981 թվականին նշանակվել է Վանաձորի թիվ 24 նախակրթարանի տնօրեն։ Ստեղծագործում է դպրոցական տարիքից, բազմաժանր գրող է, յոթ գրքերի հեղինակ։ Գրում է մանուկների համար սցենարներ, միջոցառումների ծրագրեր, մանկական ներկայացումներ, ուղեցույցներ, երգեր, մեծահասակների համար՝ բանաստեղծություններ, երգեր, արձակ։

Ռոզա Վարդանյանի նախաձեռնությամբ տպագրվում է Լոռու մարզի «Հրաշամանուկ» մանկական պարբերաթերթը՝ «Երազների տունը» մանկական երգերի ժողովածու ձայնասկավառակով[1]։

Պարգևներ խմբագրել

Վաստակաշատ մանկավարժ-մանկագիրը պարգևատրվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով, գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած զգալի ներդրման և գերազանց աշխատանքի համար՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

Գրքեր խմբագրել

  • «Հրաշամանուկ»
  • «Աղետիկը նախակրթարանում» մեթոդական ուղեցույց
  • «Սերս երգերիս մեջ» (բանաստեղծությունների ժողովածու)
  • «Կարոտի Ոստան» (եղեռնի հարյուրամյակին նվիրված իրական պատմությունների մեկդարյա պատմավեպ)[2]
  • «Շղթայազերծ խոհեր»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել