Ռոզա Չուդի

շվեյցարացի խոհարար

Ռոզա Չուդի (գերմ.՝ Rosa Tschudi, ապրիլի 21, 1924(1924-04-21), Զոլտուրն, Շվեյցարիա[1] - հոկտեմբերի 17, 2015(2015-10-17)), շվեյցարացի խոհարար և հեղինակ[2]։ Tages-Anzeiger ազգային օրաթերթը նրան անվանել է շվեյցարական գաստրոնոմիայի «Գրանդ Դամա»[3]։ Շվեյցարիայի նորարար-խոհարար Չուդին իր 70-ամյա կարիերայի ընթացքում արժանացել է «Միշլեն»-ի մի քանի աստղերի[3] և 1991 թվականին ճաշեր է պատրաստել թագուհի Եղիսաբեթ II-ի համար[3]։

Ռոզա Չուդի
Ծնվել էապրիլի 21, 1924(1924-04-21)
ԾննդավայրԶոլտուրն, Շվեյցարիա[1]
Մահացել էհոկտեմբերի 17, 2015(2015-10-17) (91 տարեկան)
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունշեֆ խոհարար

Կարիերա խմբագրել

1968-1981 թվականներին Ռոզա Չուդին եղել է Շվեյցարիայի Գոտլիբեն քաղաքում գտնվող «Կորոնա» հյուրանոցի սեփականատերը[4]։ Այնուհետև գնել է Նյուրենսդորֆում գտնվող «Արջեր» ռեստորանը և Դյուբենդորֆի «Չուդի» ռեստորանը, որը կոչվել է իր անունով։ 1995 թվականին Ռոզան Ցյուրիխում բացել է «Ջան Գրոսսի» հաստատությունը, որը ղեկավարել է մինչև իր թոշակի անցնելը՝ 1997 թվականը։

1998 թվականին Ռոզա Չուդին այցելել է Ռուսաստան[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ռոզա Չուդին եղել է խոհարարուհի և իր բիզնեսի սեփականատերը՝ հրապուրված իր աշխատանքով։ Չնայած աղտոտում էր ձեռքերը խոհանոցում, բայց միշտ սիրում էր պրոֆեսիոնալ, խնամված տեսք ունենալ կատարյալ դիմահարդարմամբ և հետևում էր իր կազմվածքին։ Չուդին սիրում էր Էմիլիո Պուչիի զարդերն ու զգեստները, որոնք նա կրում էր միայն խոհանոցից դուրս[6]։

Արձակուրդի ընթացքում Ռոզա Չուդին ճամփորդում էր տարբեր երկրներում՝ այցելելով իր ընկերներին։ Նրա սիրեցյալը Հենրի Լևին էր Բեռլինից՝ լեգենդար «Մետր» ռեստորանի սեփականատերը[7]։ Չուդին հաճախ էր ճանապարհորդում նաև աշխատանքի բերումով և սիրում էր ընդունել հրավերներ հինգ աստղանի հյուրանոցներից, որոնք միշտ ընդունում էին նրան որպես ամենաբարձր կարգի հայտնի խոհարարի[8]։

Ռոզա Չուդին մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 91 տարեկան հասակում։

Հրատարակված գրքեր խմբագրել

  • Erfolgsrezepte aus meiner Küche. AT Verlag, Aarau 1999, 978-3-855-02671-5. Լեզու՝ գերմաներեն։ Ռոզա Չուդին 1999 թվականին՝ թոշակի անցնելու ժամանակ, հրատարակել է իր խոհարարական գիրքը։ Գիրքը դեռևս լայն տարածում ունի խոհարարության սիրահարների շրջանում։ Բաղադրատոմսերը հեշտ է կրկնօրինակել տանը, որոնց թվում են Grande Cuisine-ից մինչև մի շարք ձկան ուտեստներ, ապուրներ, մարինացված տապակներ, հորթի գլուխ, և Չուդիի տխրահռչակ եվրոպական թառի ֆիլեն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.tagesanzeiger.ch/die-grande-dame-der-schweizer-gastronomie-ist-tot-737728114914
  2. Bühler, Urs (2015 թ․ հոկտեմբերի 20). «Zum Tod von Rosa Tschudi: Erfolgsrezepte einer begnadeten Schafferin». Neue Zürcher Zeitung (շվեյցարական վերին գերմաներեն). ISSN 0376-6829. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Böniger, Daniel (2015 թ․ նոյեմբերի 15). «Die Grande Dame der Schweizer Gastronomie ist tot». Tages-Anzeiger. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Wiesendanger, Mark. «restaurant.ch : Rosa-Tschudi-Woche in der Krone Gottlieben - Das Gastronomie-Portal». restaurant.ch. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  5. Здравствуйте, я ваша тётя
  6. Erfolgsrezepte einer begnadeten Schafferin
  7. Erfolgsrezepte aus meiner Küche
  8. «Königinmutter der Köche». Journal21 (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  9. Tschudi, Rosa (1999 թ․ հունվարի 1). Erfolgsrezepte aus meiner Küche (German). At Verlag. ISBN 9783855026715.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)