Ռոզաննա Պանսինո (անգլ.՝ Rosanna Pansino, հունիսի 8, 1985(1985-06-08)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի խոհարարուհի, դերասանուհի, երգչուհի, բլոգավար և YouTube-ում հայտնի անձնավորություն[2]։ Նա ճանաչում է գտել իր խոհարարաժամանցային Nerdy Nummies հեռուստաշոուի շնորհիվ, որը YouTube-ում ամենաճանաչված խոհարարական շոուն է։

Ծննդյան օրՀունիսի 10, 1984
ԾննդյավայրԱՄՆ
Խոհարարական կարիերա
Խոհարարական ոճխմորեղեններ, քաղցրավենքիներ
rosannapansino.com

Youtube-յան կարիերա խմբագրել

Պանսինոի տատիկը հակումներ ուներ խոհարարության նկատմամբ, որը ժառանգաբար փոխանցվել է նաև նրան[3]։ Նա սկսեց իր գործունեությունը, երբ նրա ընկերները, ովքեր նույնպես ունեին իրենց YouTube-յան կարիերան՝ խրախուսեցին Պանսինոին։ Նա սկսեց նկարել վիդեոներ, որպեսզի ընտելանար տեսախցիկի առջև գտնվելուն։ Նա իր էջը ստեղծել է 2010 թվականի ապրիլի 7-ին, բայց չէր սկսել իր խոհարարական շոուն մինչև 2011 թվականը։ Իր հաղորդումների ընթացքում նա պատրաստել է ավելի քան 100 բաղադրատոմսերով խմորեղեններ, քաղցրավենիքներ և այլն։ Նրա էջն ունի ավելի քան 3 միլիոն հետևորդ և մոտ 15 միլիոն դիտում ամեն ամիս։

Nerdy Nummies խմբագրել

-Բարև բոլորին, ես Ռոն եմ։

Ռոզաննա Պանսինոն ամեն հաղորդման սկզբում։

Nerdy Nummies-ը Պանսինոի YouTube-յան հաղորդման անունն է։ Ամեն հաղորդման ժամանակ նա սովորեցնում է, թե ինչպես պատրաստել ուտեստներ։ Դրանց բաղադրատոմսերը կապված են հայտնի ֆիլմերի(մուլտֆիլմերի), վիդեոխաղերի, գրքերի հետ։ Նոր հաղորդումներ լինում են ամեն երեքշաբթի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Stone, Madeline. «Nerdy Cook Rosanna Pansino Has Figured Out How To Go Super Viral Without Even Trying». Business Insider. Business Insider, Inc. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Van, Allan. «'Nerdy Nummies" Rosanna Pansino Talks Baking, Favorite Female YouTubers, Signing to a New Network». New Media Rockstars. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.