Ռոզալյա Ասոյան
Ռոզալյա Քրիստափորի Ասոյան (մարտի 26, 1924 - մարտի 30, 2022, Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ադրբեջանական և ռուսական թատրոնի հայ դերասանուհի։
Ռոզալյա Ասոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1924 |
Մահացել է | մարտի 30, 2022 (98 տարեկան) |
Մահվան վայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Վերնագրի տեքստ
խմբագրելՄայրը նույնպես դերասանուհի է եղել։ Ռոզալյայի անունը դրել են Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության կերպարներից մեկի՝ Ռոզալյայի պատվին, ում ավագ քրոջ դերը կերտել է մայրը։ Ռոզալյա Ասոյանն ավարտել է Բաքվի թատերական ինստիտուտը (Ադրբեջանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Տուգանովի դասարանը)։ Բեմական խոսքի ուսուցիչներն էին Յաշչիկովսկին, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բ․ Բայկովը և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Պ․ Յուդինը[1]։
Խաղացել է Բաքվի բանվորական թատրոնում, որտեղից հեռացել է անձնական պատճառներով։ Այնուհետև աշխատել է Ադրբեջանի այլ թատրոններում։ Վերջին թատրոնը Իլյա Ռախլինի ղեկավարությամբ գործող Մոսկվայի զանգվածային ներկայացումների թատրոնն էր։
Կյանքի վերջին տարիներին բնակվել է Միացյալ Նահանգներում[2]։
Դերերը թատրոնում
խմբագրելԴիպլոմային
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Օստրովսկի | Եկամտաբեր վայր | Յուլենկա |
Պիեռ Բոմարշե | Ֆիգարոյի ամուսնությունը | Կոմսուհի Ալմավիվա |
Վիրտա | Հաց մեր հանապազօրյա | Կոլխոզի նախագահ Ռոգովա |
Բաքվի բանվորական թատրոն
խմբագրելՆերկայացում | Դեր |
---|---|
Խորամանկ սիրահարվածին | Ֆենիսա |
Սիրո հետ չեն կատակում | |
Օտար երեխա | |
Ընտանիք | |
Օրիորդներ-գեղեցկուհիներ | |
Ուրախություն որոնելիս | |
Պիգմալիոն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Асоян Розалия Христофоровна - актриса — OurBaku». www.ourbaku.com (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Розалия Асоян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.