Ռոզալիա Աբգարյան
Ռոզալիա Սերգեյի Աբգարյան (հունիսի 17, 1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, վետերան[1], կապավոր։
Ռոզալիա Աբգարյան | |
---|---|
հունիսի 17, 1923 (101 տարեկան) - | |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ծառայության տարիներ | 1941-1945 |
Պաշտոն | կապավոր |
Մարտեր/ պատերազմներ | Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրման գործողություններ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | «Մարշալ Բաղրամյանի» մեդալ, «Մարտական սխրանքի համար» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Պրահայի ազատագրման համար» մեդալ, «Հայրենական պատերազմ» 1-ին աստիճանի շքանշան, «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ |
Կենսագրություն
խմբագրելՀոր՝ Սերգեյի առաջին ընտանիքը զոհվել է Ղարսում՝ եղեռնի ժամանակ։ Հայրը եղել է նախկին բոլշևիկ։ Ռոզալիան ծնվել է Թիֆլիսում։ Ընտանիքում եղել են երեք քույր։ Դպրոցական տարիներին Ռոզալիան Մոսկվայում մասնակցել է պատանի կապավորների հանրապետական մրցույթին և հաղթող ճանաչվել[2]։
Դպրոցն ավարտելուց հետո՝ 18 տարեկանում Ռոզալիան եռամսյա կուրսեր անցել և մեկնել է ռազմաճակատ, եղել է կապավոր։ 1941 թվականի վերջին Ստալինգրադում վիրավորվել է գլխից և հոսպտալացվել։ Ապաքինելուց հետո ուղարկվել է Վորոշիլովգրադ։ Երկրորդ անգամ վիրավորվել է դեմքից[3]։ Մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ռոզալիա Աբգարյանի մարտական ուղին ավարտվել է Պրահայում[4]։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թիֆլիս և 1945 թվականի վերջին ամուսնացել։ Ամուսինը՝ Եզնիկ Նալբանդյանը եղել է զինվորական, ծառայել է Լեհաստանում։ Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո՝ վերադարձել Հայաստան, որտեղ ամուսինն աշխատանքի է անցել Հայաստանի ներքին գործերի համակարգում։ Ռոզալիան ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 1967 թվականին Գերագույն խորհրդի կողմից ստացել էր վաստակավոր ուսուցչուհու կոչում։
- «Մարշալ Բաղրամյանի» մեդալ
- «Մարտական սխրանքի համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ[5]
- «Պրահայի ազատագրման համար» մեդալ[6]
- «Հայրենական պատերազմ» 1-ին աստիճանի շքանշան
- «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «В Партизанском районе г. Минска 01.07.2019 почтили память воинов-казахстанцев». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ LLC, Ayb Solutions. «ԻՄ ԲԱՆԱԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՆՈՒՆՈՎ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Храбрые армянки, которым поддалась самая мужская профессия в мире». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «делегации - новости по ключевому слову, телеканал МТВ». МТВ.онлайн (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Պատերազմի վետերան. ԽՍՀՄ-ից վախենում էին, հարգում էին, նրա հետ հաշվի էին նստում». news.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Ветераны-участники фильмов». www.fond21.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «2016.12.06» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.