Ռոբ Բոտտին[2] (անգլ.՝ Rob Bottin, ապրիլի 1, 1959(1959-04-01)[1], El Monte, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հատուկ դիմահարդարման ստեղծման ամերիկացի վարպետ և հատուկ և տեսողական էֆեկտների բեմադրիչ, հայտնի է ռեժիսորներ Ջոն Դանտեի «Ոռնոց» և «Ներքին տարածություն» և Ջոն Կարպենտերի «Մառախուղ» և «Ինչ որ մի բան» ֆանտաստիկ ֆիլմերում կատարած աշխատանքներով։ 2013 թվականին նրան նկարագրել են որպես «հատուկ էֆեկտների հանճար»[3]։ «Օսկար» մրցանակի հատուկ մրցանակակիր է`«Հիշել բոլորը» (1990) ֆիլմի տեսողական էֆեկտների համար։ «Օսկար» մրցանակից բացի առաջադրվել և պարգևատրվել է նաև «BAFTA» և «Սատուրն» մրցանակներով[4]։

Ռոբ Բոտտին
Ծննդյան թիվ՝ապրիլի 1, 1959(1959-04-01)[1] (65 տարեկան)
Ծննդավայր՝El Monte, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դիմահարդար և պատասխանատու հատուկ էֆեկտների համար
Պարգևներ՝
IMDb։ID 0001964

Կարիերա խմբագրել

Ծնվել է 1959 թվականին Էլ-Մոնտե քաղաքում (Լոս Անջելեսի արվարձան, Կալիֆոռնիա նահանգ)։ 14 տարեկանում Ռոբը ներկայացրել է իր պատկերազարդումները դիմահարդարման վարպետ Ռիկ Բեյքերին, որը նրան հենց այդ պահին աշխատանքի է վերցրել որպես իր օգնական և աշակերտ։ Ռոբը համագործակցել է Բեյքերի հետ տարբեր ֆիլմերում, սակայն նրա առաջին ինքնուրույն աշխատանքը դարձել է «Ոռնոց» ֆիլմում մարդու փոխակերպումը մարդագայլի (1981)։

Ջոն Կարպենտերի «Ինչ որ մի բան» (1982) ֆիլմի վրա աշխատելիս Ռոբն ապրում էր ուղղակի նկարահանման հրապարակում` աշխատելով շաբաթը յոթ օր մեկ տարվա ընթացքում (ինչի համար գործընկերների կողմից ստանում է «Ռոբոտ» մականունը, որը նմանեցված է նրա անվան և ազգանվան հնչողությանը)։ Նա քնում էր դեկորացիայում և աշխատանոցում, և նախագծի ավարտին Կարպենտերը նրան ուղարկում է հիվանդանոց, որտեղ նրան տրվում ծայրահեղ հյուծման ախտորոշում։ Այսուհետև Ռոբը երդվում է այլևս երբեք այդքան շատ չաշխատել։

Մինչև «Ինչ որ մի բան» ֆիլմը Ռոբ Բոտինը Կարպենտերի հետ աշխատել է «Մառախուղ» ֆիլմում (1980), որտեղ ներգրավված է եղել որպես դերասան` կատարելով նավապետ Բլեյքի դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Հատուկ դիմահարդարում

Հատուկ և տեսողական էֆեկտներ

  • 1980` Մառախուղ
  • 1980` Տանի կղզին
  • 1983` Աղջամուղջային գոտի
  • 1986` Զարմանալի պատմություններ (սերիալ)
  • 1990` Հիշել բոլորը
  • 1992` Հիմնական բնազդ
  • 1993` Ռոբոտ ոստիկանը 3
  • 1997` Սատանայի փաստաբանը
  • 1998` Վերելք անկումից

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Անվանակարգ Տարի Ֆիլմ Արդյունք
«Օսկար»
Լավագույն դիմահարդարում
1987 Լեգենդը Առաջադրված
Օսկար հատուկ նվաճումների համար (Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար)
1991 • Հիշել բոլորը Հաղթանակ
BAFTA
Լավագույն դիմահարդարում
1986 Լեգենդը Առաջադրված
Հատուկ էֆեկտներ
1989 • Ռոբոտ ոստիկանը Առաջադրված
«Սատուրն»
Լավագույն դիմահարդարում
1981 • Ոռնոց Առաջադրված
Լավագույն հատուկ էֆեկտներ
1983 • Ինչ-որ մեկը Առաջադրված
Լավագույն դիմահարդարում
1986 • Հետազոտողները Առաջադրված
1987 • Լեգենդ Առաջադրված
1988 • Ռոբոտ ոստիկան Հաղթանակ
Լավագույն հատուկ էֆեկտներ
Հաղթանակ
1991 • Ռոբոտ ոստիկան 2 Առաջադրված
• Հիշել բոլորը Առաջադրված
Լավագույն դիմահարդարում
Առաջադրված
1996 • Յոթ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. According to the State of California. California Birth Index, 1905–1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
  3. Debreceni, Todd (2013). Special Makeup Effects for Stage and Screen: Making and Applying Prosthetics. Taylor & Francis. էջ 37. ISBN 1136060774.
  4. «IMDB Awards - Rob Bottin». IMDB. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել