«Ռոբոտներ» (անգլ.՝ Robots), ռեժիսոր Էնթոնի Հայնսի և Կասպեր Քրիստենսենի գեղարվեստական ֆիլմը։ Գլխավոր դերերը կատարել են Շեյլին Վուդլին և Ջեք Ուայթհոլը։ Ֆիլմն ստեղծվել է Ռոբերտ Շեքլիի համանուն պատմվածքի հիման վրա[1][2][3]։

Ռոբոտներ
անգլ.՝ Robots
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքThe Robot Who Looked Like Me?
Թվական2023
Լեզուանգլերեն
ՌեժիսորCasper Christensen? և Anthony Hines?
ՊրոդյուսերJulien Favre? և Քասիան Էլվիս
Սցենարի հեղինակAnthony Hines? և Casper Christensen?
ԴերակատարներՇեյլին Վուդլի, Ջեք Ուայթհոլ, Nick Rutherford?, Emanuela Postacchini? և Փոլ Ռասթ
ՕպերատորLuke Geissbuhler?
ԵրաժշտությունMagnus Fiennes?
Տևողություն93 րոպե

Սյուժե խմբագրել

2032 թվականին, այն բանից հետո, երբ առաջադեմ ռոբոտաշինությունը մարդկությանը թույլ է տալիս օգտագործել իրատեսական անդրոիդները որպես ծառաներ և բանվորներ՝ արվարձանների հարուստ բնակիչներ Էլեյնը և Չարլզը օգտագործում են իրենց անդրոիդ կրկնօրինակներին՝ ժամադրությունների հետ կապված ժամանակային սահմանափակումներից խուսափելու համար։ Երբ ինքնակոչները հասկանում են, որ սիրահարվում են՝ նրանք գողանում են իրենց տերերի ինքնությունը և փախչում են, ստիպելով Էլեյնին և Չարլզին միավորվել և հետ բերել իրենց կյանքը։

Դերերում խմբագրել

  • Շեյլին Վուդլի - Էլեյն[4]
  • Ջեք Ուայթհոլ - Չարլզ[5]
  • Քեյս Մեթյուս - Սպա եպիսկոպոս
  • Ջակոմո Բազել - շերիֆ Բիլ Հորթոն
  • Փոլ Ռաստ - Զաք
  • Նիկոլաս Ռադերֆորդ - Թեդ կրտսեր
  • Պոլ Յուրևիչ - Էշլի
  • Դեյվիդ Գրանտ Ռայթ - Թեդ Քեմերոն
  • Չելսի Էդմունդսոն – Էմիլի Դենհոլմ
  • Էմանուելա Պոստաչինի - Ֆրանչեսկա

Արտադրություն խմբագրել

Նախագծի վրա աշխատանքի մեկնարկի մասին հայտնի է դարձել 2020 թվականի ամռանը։ Էմմա Ռոբերթսին հրավիրել են գլխավոր դերը կատարելու համար, սակայն հետո Վուդլին փոխարինել է նրան[6][7][8]։ Ջեք Ուայթհոլը, Քեյս Մեթյուզը և Ջեկամո Բազելը ավելի ուշ են միացել դերասանական կազմին[9]։

Նկարահանումները կայացել են Նյու Մեքսիկոյում՝ 2021 թվականի օգոստոսին[10]։

2023 թվականի ապրիլին Neon ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ում և Կարիբյան ավազանում ֆիլմի իրավունքները[11]։ 2023 թվականի մայիսի 19-ին ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ի կինոթատրոններում։ Ռուսաստանում այն թողարկվել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 2023 թվականի հունվարի 19-ին[12]։

Ընդունելություն խմբագրել

Տոմսարկղեր խմբագրել

Ռուսաստանում և Լիտվայում ֆիլմը հավաքել է մոտ 200,105 դոլար։

Քննադատական արձագանք խմբագրել

Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում 10 քննադատների գրախոսականների 20%-ը դրական է եղել և ֆիլմն ունի 3,8/10 միջին գնահատականը։ FilmInk-ից Լիզա Նիստրոմը ասել է՝ «Չկան իրական ծիծաղելու պահեր, չկան էմոցիոնալ հուզիչ գծեր, զուտ անճաշակ, բայց բարի զբոսանք, որը կարելի է հանգիստ կերպով մոռանալ այն պահից, երբ այն ավարտվի»[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grater, Tom (2021 թ․ հունիսի 21). «Shailene Woodley To Star With Jack Whitehall In Comedy 'Robots' – Cannes Market». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Sheridan, Wade (2021 թ․ հունիսի 21). «Shailene Woodley to star in comedy 'Robots' from 'Borat' writer Anthony Hines». United Press International. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. VanHoose, Benjamin (2023 թ․ ապրիլի 25). «Shailene Woodley and Jack Whitehall Chase Down Their Runaway Clones in Trailer for Rom-Com Robots». People. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  4. Barsanti, Sam (2021 թ․ հունիսի 21). «Shailene Woodley to hunt robot Shailene Woodley in new comedy from Borat writer Anthony Hines». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. Ritman, Alex (2021 թ․ հունիսի 21). «Cannes: Shailene Woodley Joins 'Robots' Comedy From 'Borat' Writer Anthony Hines». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. Wiseman, Andreas (2020 թ․ հունիսի 23). «Emma Roberts, Jack Whitehall To Star In 'Robots' Movie – Cannes». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. McNary, Dave (2020 թ․ հունիսի 23). «Emma Roberts, Jack Whitehall Starring in Sci-Fi Comedy 'Robots'». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  8. Houghton, Rianne (2021 թ․ հունիսի 22). «Divergent's Shailene Woodley replaces Emma Roberts in new comedy from Borat writer». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. Santer, Kristen (2021 թ․ հունիսի 21). «Shailene Woodley and Jack Whitehall Will Star in Comedy From 'Borat' Writer». Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. Gomez, Adrian (2021 թ․ օգոստոսի 16). «Shailene Woodley, Jack Whitehall are leads in 'Robots'». Albuquerque Journal. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. Kay, Jeremy (2023 թ․ ապրիլի 3). «Neon picks up Shailene Woodley, Jack Whitehall sci-fi comedy 'Robots' (exclusive)». Screen Daily. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  12. Lawrence, Daniel David (2023 թ․ ապրիլի 25). «Shailene Woodley and Jack Whitehall Are the Perfect Couple in Robots Trailer». Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  13. Nystrom, Lisa (2023 թ․ հուլիսի 5). «Robots». FilmInk. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.